25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոնք են աշխարհի լավագույն սերիալները

The Hollywood Reporter-ը կազմել է աշխարհի 100 լավագույն սերիալների ցանկը: Լրագրողները լայնամասշտաբ հարցումներ են իրականացրել ողջ աշխարհում: Արդյունքում համաշխարհային հեռուստատեսության լավագույն սերիալ է ճանաչվել «Ընկերները» հեռուստասերիալը (1994-2004): Երկրորդ հորիզոնականում «Ամեն գնով» սերիալն Է (2008-2013), երրորդում՝ «Գաղտնի նյութերը» (1993-2002): Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցնում Է «Գահերի խաղը» (2011-ից մինչ այժմ): Առաջին հնգյակը եզրափակում Է «Սայնֆելդ» սիթքոմը (1989-1998): […]

Էրդողանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մայրքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի Մեծ մզկիթի (Ulu Cami) բացման արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը: Սպասվում է, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա են մեկնելու նաև Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի […]

Նախագահը խիստ հանձնարարական է տվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, ասաց, թե մինչև երեկ մթերման աշխատանքները սահուն ընթացել են: «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել խաղողի մեծածավալ քանակների մթերման համար, սակայն երեկ որոշակի խնդիրներ առաջացան, դա գալիս է նրանից, որ Երևանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 7-ին և 8-ին Արարատում և Արմավիրի մարզում սկսեց […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Օպերա Սուիթ» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր […]

Հատուկ գործողություն

Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը: Մեր երկրի հարցերը լուծելու է նրա տերը՝ հայ ժողովուրդը, իսկ Հայաստանի հետ փաստացի պատերազմի […]

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակում. Սեյրան Օհանյան

Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական բաղադրիչի զարգացման հարցում: Այս մասին այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների հետ հանդիպումից հետոբ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարա Սեյրան օհանյանը: «Եթե դուք ծանոթ եք այն գերակայություններին, որոնք մենք ՀԱՊԿ­-ում առաջիկա նախագահութան ընթացքում իրականացնելու ենք, դրանք հիմնականում վերաբերում են հենց ռազմական բաղադրիչի զարգացմանը: ՀԱՊԿ­-ը […]

Դուխներդ տեղը պահեք. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերությունը կընդունի Արարատի գյուղատնտեսների խաղողի ողջ բերքը: Այս մասին անձամբ Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին ասաց Մասիսի գինու գործարանի բակում, որտեղ բազմաթիվ գյուղացիներ էին հավաքվել և դժգոհում էին, որ իրենց բերքը չեն մթերում: «Սիրելի խաղողագործներ, դուք գիտեք, ըստ ավանդույթի, և գարնանը, և աշնանը մենք հանդիպում ենք իրար հետ և […]

Եղանակը կտրուկ կտաքանա

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Երևանում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.50C (1998 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`        4.60C (1985 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան` […]

Խաղ կամ կոլապս. նման ճգնաժամ դեռ չի եղել

Ֆինանսական միջազգային խոշոր կազմակերպությունները հոռետեսական կանխատեսումներ անում հաջորդ տարվա վերաբերյալ։ Նրանցից շատերի համար 2016 թվականը դառնալու է համաշխարհային տնտեսական անկման տարի: Օրերս Ճապոնիայի խոշորագույն բրոքերային Daiwa ընկերությունը հրապարակեց հերթական հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ շուտով ականտեսն ենք լինելու չինաստանյան հսկա տնտեսության թուլացմանը, որն իր հերթին ազդելու է շատերի վրա: Համաշխարհային սպասվելիք ճգնաժամը կլինի վատագույնն այն ամենից, ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի