30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում կկարողանան դիտել 9 հեռուստաալիք

Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է:

Մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին  փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին,  սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։

Սակայն, այն ակտիվ սկսեց ծավալվել և մտավ իրականացման փուլ վերջին տարիներին, երբ որպես գլխադասային մարմին ամբողջական վերահսկողությունը տրվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Գրիգոր Ամալյանի խոսքով՝ «Ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ-ում,  ի սկզբանե խիստ հավակնոտ էր և իր սոցիալական և տեխնիկական լուծումների իմաստով։ Պարտադիր ցանկանում եմ նշել այն մարդկանց և պատկան մարմինների աշխատանքը, որոնք այս հավակնոտ և ծանր ծրագրի իրականացման համար որոշիչ և կարևոր դեր ունեցան: Այս ծրագրի մեջ մեծ էր հատկապես Տրանսպորտի և կապի նախարարության և նախարար Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը։ Նախարարության համար  այս դժվար խնդրի լուծումը մի կողմից  պատվի հարց էր, մյուս կողմից՝  շատ բարձր էր հասարակական արժեքի գնահատականը, թե՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար ենք անում:

Տարբեր առիթներով նախարար Գագիկ Բեգլարյանը հանդես է եկել փուլային  խնդիրների շուրջ պարզաբանումներով։ Նախարարությունը մշտապես իր հանրային իրազեկման և հանրության հետ կապի կառույցներով մանրամասն անդրադարձ է արել գործընթացի բոլոր փուլերի մասին»։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» և «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։

Գրիգոր Ամալյանը նշում է, որ  կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին: «Կարող ենք գոհունակությամբ ասել, որ ստեղծվել է թվային հեռարձակման մի ենթակառուցվածք, որը կարող է օրինակելի հանդիսանալ այլ երկրների համար»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

Կատարված աշխատանքի բարձր որակի մասին են բարձրաձայնել նաև «Էրիքսոն» և «Ինթելսաթ» ընկերությունները: Իրենց ոլորտում առաջատարը համարվող երկու կազմակերպություններն իրենց պաշտոնական կայքէջերում հանդես են եկել հայտարարությամբ՝ 2014 թվականին իրենց կողմից աշխարհում իրականացված բոլոր ծրագրերի մեջ Հայաստանում կատարված աշխատանքը մատնանշելով որպես ամենահաջողվածը և օրինակելին:

Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք:

Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների՝ թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ