22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատամարտիկը պրոբլեմ է իշխանության համար

«Պետք է հիշել Վազգեն Սարգսյանի խոսքերը` մեզ կենդանի հերոսներ պետք չեն, հերոսը պետք է պարտադիր զոհվի մարտադաշտում, եթե կենդանի մնաց դառնում է պրոբլեմ: Այսօր այդ պահն է, ինչո՞ւ պետք է նվիրված ազատամարտիկը պրոբլեմ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դաժան ու հրապարակային ծեծին` հարցադրում արեց  ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

Խաչատրյանը զայրացած է` ստացվում է թուրքը մեր թիկունքում է, բայց ներսի թշնամին է հաղթում. «Մենք դեռ մարտի դաշտում հետևում էինք, թե այն ժամանակվա իշխանությունները ինչպես էին իրար մեջ բաժան-բաժան անում ու վաճառում ամեն բան: Այն ժամանակ էլ նրանց համար պրոբլեմ կլինեինք: Հիմա էլ՝ մի 200 հոգով արնաքամում են Հայաստանը: Այսօր հասել են՝ հարկադրված սպիտակ ցեղասպանության՝ արտագաղթի: Հարց է ծագում՝ ազատամարտիկը այս երկրի զավակն է. ո՞նց կարող է պրոբլեմ լինել իր մոր համար» :

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կան ձերբակալվածներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ