23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունում խոշտանգել են

Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀԱԾՀ լրատվական ծառայությունը:

Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Քաղաքացի Ալբերտ Ե.-ի հաղորդման հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ