Եվրոպա հասնելու հեշտ ուղին. լրագրողը փորձել է
Հոլանդացի լրագրող Հարալդ Դոորնբոսը սկեսել է փորձել փողի ուժն ու կեղծիքի զորությունը: Պարզվում է՝ եթե գրպանումդ փող կա, ապա կարող ես շատ արագ վերածվել ցանկացածդ անձի: Լրագրողը կարողացել է հաշված ժամերի ընթացքում ձեռք բերել կեղծ սիրիական անձնագիր՝ «Մալեկ Ռամադան» անունով եւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի լուսանկարով։
«Պետք էր ընդամենը փաստաթղթեր կեղծող բազմաթիվ վարպետներից մեկի բջջայինի հեռախոսահամարը եւ 750 եվրո: Ուղարկում եք WhatsApp-ի միջոցով անձնագրի լուսանկարը, եւ նրանք պատրաստում են կեղծ անձնագիրը, անուն կարող եք ընտրել ինքներդ։ Կեղծ անձնագրի պատրաստման համար 40 ժամ է պետք»,- գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է լրագրողը:
Սիրիական անձնագիրը միջոց է ԵՄ հեշտացված կարգով մուտք գործելու համար՝ հայտարարել է եվրոպական Frontex սահմանապահ ծառայության ղեկավար Ֆաբրիս Լեգգերին։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ կեղծ փաստաթղթերը վաճառվում են Թուրքիայում։