15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարտոֆիլը կթանկանա /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար: Գնահատելով, գյուղատնտեսական ոլորտի արդյունքները փորձագետը մասնավորապես նշեց. «Լավ արտադրանք տվեց հատկապես պտղաբուծությունը՝ ունեցանք եւ ծիրան, եւ դեղձենի: Անցած տարվա համեմատ սպասում ենք մոտ 20-30 տոկոս ավել խաղողի բերք: Կարևոր է , որ վերամշակող գործարանները կարողանան ժամանակին գյուղացուն վճարել, որ բերքի կորուստ չունենանք: Այսօրվա դրությամբ որևէ բողոք […]

Ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է. Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմաննները, եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի եւ ոգու ուժով, հաճախ նաեւ […]

Թուրքիայում տեղի ունեցած մահաբեր պայթյունը զգացվել է Արարատում

Այսօր Թուրքիայի տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա` պայթեցնելով այն, փոխանցում է թուրքական Hurriyet-ը: Ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զինյալները ականներ են տեղադրել ճանապարհին, եւ երբ ավտոբուսն անցել է, պայթեցրել են դրանք: Հարկ է նշել, որ պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզում:

Որքանո՞վ է նորմալ սահմանագծին ժամկետային զինծառայողին կանգնեցնելը. «168 ժամ»

«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է՝ անթույլատրելի է, որ վետերանները հիմա մեկնեն սահման ու աջակցություն ցույց տան բանակին: Թերթի հետ զրույցում խոսելով վերջերս ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետևանքով շրջանառվող այն կարծիքների մասին, որ ճիշտ կլինի, որ ազատամարտիկները գնան և զինվորների հետ միասին պաշտպանեն սահմանը, իրենց փորձով աջակցություն ցույց տան նրանց՝ […]

200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթի» խմբագրության վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին հայտարարությունների վերաբերյալ «Հյուրիյեթ» թերթում տեղ գտած մեկնաբանությունից դժգոհ 200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթ»ի խմբագրության գլխավոր շենքի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանին սատարող ցուցարարները քարերով ու մահակներով կոտրել են շենքի պատուհաններն ու դռները: Անկարգությունները ուղեկցվել են «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և Էրդողանի օգտին բացականչություններով: Դեպքից անմիջապես հետո […]

Ռուբեն Հայրապետյանը նորմալ խնդրեց. Շահենը սալջարդ ունի

Երեկ Հայաստան- Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ  Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի և ոստիկանների միջև կրկին միջադեպ է տեղի ունեցել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենը նշեց, որ միջադեպի հիմնական մեղավորները ոստիկաններն են: Նրա փոխանցմամբ` ֆուտբոլի մեկնարկից դեռ 40 րոպե առաջ իրեն հանդիպելու և զրուցելու առաջարկ է արել ՀՖՖ-նախագահ Ռուբեն Հայրապետյանը : Շահենը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին: […]

2015թ. օգոստոսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, կամ հավելաճը կազմել է 4.8%, որում` պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքների և ծխախոտի հավելաճը կազմել է 2.1%, ոչ պարնեային ապրանքներինը` 5.9%, իսկ ծառայություններինը` 3.4%: Գները տնտեսության մեջ հիմնականում կատարում են՝ հաշվառման […]

Կառավարության աշխատակիցը ստիպված էր հատուցել կյանքով

Կառավարությունում, երեկ սեպտեմբերի 7-ին ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակիցը` Լյուդվիգ Հովհաննիսյանը, գրություն է թողել, որտեղ նշել է, որ իր պարտքերի փոխարեն հատուցում է սեփական կյանքով: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Հովհաննիսյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը : Թիվ 1  համալսարանական կլինիկա տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի  վիրահատությունը լավ է անցել: Բժիշկները ակնկալում են վիճակի կայունացում: Մեր  ունեցած տեղեկությունների համաձայն`  Լյուդվիգը […]

Նոր մանրամասներ երեք երեխաների մոր մահվան դեպքից. «Ժողովուրդ»

Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում վիրահատվելու արդյունքում մահացած Կարինե Աղաբեկյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Հիշեցնենք, որ երեք երեխաների մայրն օգոստոսի 19-ին Մարգարյան հիվանդանոցում լաբորոսկոպիկ ճանապարհով վիրահատության էր ենթարկվել, պետք է 40 րոպեում հեռացնեին նրա արգանդի միոման: Սակայն երկու ժամ անց բժիշկը դուրս է եկել և ասել, թե արյունահոսություն է սկսվել. […]

Հայաստան ժամանողների թիվը նվազել է. «Հրապարակ»

Այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ժամանել 521 հազար 801 և մեկնել 539 հազար 671 մարդ: Սպասվում է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված՝ այս տարի ժամանողների թիվը կաճի, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ գրանցել ենք նվազում՝ անցյալ տարի ժամանել է 551 հազար 911, իսկ մեկնել 579 հազար 580 մարդ: Ստացվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի