Գեներալի որդին՝ 12-13 տարեկանում զենք է վերցրել /վիդեո/
«Համայն հայոց հոգևոր մայրաքաղաքի 2 700 ամյակը բոլոր հայերի տոնն է ու Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ որոշվել է սահմանամերձ Չորաթան բնակավայրին մի համեստ ներդրում անել՝ 1 միլիոն դրամ, սա նյութականից ավելի՝ պետք է առավել բարոյական նշանակություն ունենա»,-Տավուշի մարզի Չորաթան համայնքում ՝ համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանին հանձնելով 1 միլիոն դրամը ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Վարդանյանը անգնահատելի համարեց սահմանային գոտում ապրելը ու երեխա կրթել-դաստիարակելու գործոնը:
Նա նշեց, որ էջմիածինցին պատրաստ է զենքը ձեռքին պայքարելու, քանի որ նույն քաղաքապետը( Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին) հոր կողքին կռվել է 12-13 տարեկան հասակից:
Գյուղապետը շնորհակալություն հայտնելով նշեց, որ այս ներդրումը կարևոր գործի է ծառայելու:
Մանրամասները՝ տեսանյութում: