24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը նոր մտահաղացում ունի

«Չեք անցկացնի» նախաձեռնության  կազմակերպած հավաքի ժամանակ բերման ենթարկված 21 քաղաքացիներն արդեն ազատության մեջ են. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանցից 7-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասով (Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով):

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց հաջորդ հավաքը տեղի կունենա  հոկտեմեբերի 30-ին Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ կլինեն մարզային հանդիպումներ և քննարկումներ:

«Դեռևս հստակ չենք կարող ասել, թե ինչ քաղաքական ուժեր կմասնակցեն հանրահավաքին, դրա մասին կիրազեկենք հետո, հիմա հստակ ասում ենք, որ հանդիպումներ են լինելու քաղաքացիների հետ, կլինեն իրազեկման ակցիաներ, մարզային հանդիպումներ»,- պարզաբանեց  Մուսախանյանը:

Հիշեցնենք, որ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակից երթով գնաց դեպի Բաղրամյան պողոտա, քանի որ ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երթի ընթացքում նախ քաղաքացիներին խոչընդոտում էին փողոցով բարձրանալ դեպի ԱԺ, այնուհետև ԱԺ-ի դարպասներին «Ոչ» գրությամբ պաստառ փակցրեցին, ինչն էլ քիչ անց պոկեցին ոստիկանները, որին հետևեց քաղաքացիներին բերման ենթարկելը: Բերման ենթարկվեց և ազատ արձակվեց նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Աստղիկ Ավագյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ