Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ […]





































