23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաքուն վախենում է, որ ՌԴ-ն կսկսի օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը

Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ է՝ ավիահարվածներ են հասցնում Սիրիայում «Իսլմական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա։

Ինչպես իր հոդվածում նշում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Սիրիայում ավիահարվածների համար անհրաժեշտ է թռչել Ադրբեջանի օդային տարածքով, ինչը, սակայն, խնդիրներ է առաջացնում։ Համաձայն Բաքվի որոշ լրատվամիջոցների՝ Ադրբեջանը չի թույալտրում թռիչքները իր օդային տարածքի վրայով, թեեւ այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ, գրում է քաղաքագետը ИА REGNUM-ում։

Սակայն մի ուրիշ բան կա։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարված իրավիճակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան օրերս հայտարարեց, որ անընդունելի է, երբ ծանր ռազմատեխնիկայով կրակում են խաղաղ բնակչության վրա։

Բորդյուժան հայտարարեց նաեւ, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա սրումը, քանի որ «հաշվի առնելով Սիրիայում իրավիճակը, եւս մի «տաք կետ» ոչ ոքի պետք չէ»։

Այստեղից հետեւություն՝ Բորդյուժան մի շարքում դասեց սիրիական, իրանական եւ ղարաբաղյան կոնֆլիկտները, հետեւաբար չի բացառվում, որ դրանք կարող են խառնվել իրար։

Ռուսական ռազմական ավիացիայի հայտնվելը Սիրիայում հիմա շատ բան է փոխում։ Հատկապես այն դեպքից հետո, երբ ՌԴ ինքնաթիռը հատել էր Թուրքիայի սահմանը, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացան, անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնաց, որ ՌԴ-ն կարող է կորցնել Թուրքիայի ընկերությունը։ Եւ ահա այս իրավիճակում Բաքուն դժվար իրավիճակում է։ Այստեղ վախենում են, որ նման իրավիճակում Ռուսաստանը կարող է հասնել այն բանին, որպեսզի կարողանա օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ իր ռազմական ինքնաթիռների համար։

Ի վերջո, այս իրավիճակում ոչինչ բացառել չի կարելի։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ