19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը երկրորդ անգամ է հարձակվում խաղաղ քաղաքացիների վրա

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ: Հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի արդյունքում երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը: Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծում է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների  հանդեպ  Հայաստանի Հանրապետության  հողի վրա: Պատգամավորը դիմում է տիկին Մոգերինիին՝  իր դիրքորոշումը  հայտնել  ռազմական  նման գործողությունների  մասին: Էնգելը ընդգծում է նաև, որ  ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է  ունեցել ԵԱՀԿ Մինսկի  խմբի   նախագահների՝  Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների  նախաշեմին: Պարոն Էնգելը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, նշում է Ադրբեջանի հանդեպԵվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին: ‹‹Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: Ամբողջ Եվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային, հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող  երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ››,- պարզաբանում է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը  կհրապարակի իր  պատասխանը:

Փառքդ շատ, Տեր Աստված

Մի քանի տարի անընդմեջ շարունակվող լարվածությունը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Էջմիածնի կաթողիկոսարանի միջեւ կարծես թե մեղմվում է: Դեռևս 2013 թ-ին Երուսաղեմի նորընտիր պատրիարքը մեղադրական նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին` տարակուսանք հայտնելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ և նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: […]

Վերջ հրադադարին

Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից հետո առաջին անգամ խոսում է հրետանին: Lenta.ru-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու վերջին օրերին տիրող իրավիճակին: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին իրավիճակը նկատելիորեն սրվել է: Հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ հրետանի է կիրառվում, առաջին անգամ զոհեր են եղել շփման գծից զգալիորեն հեռավորության վրա: 1994 […]

Ո՞ւր է հայրենիքը /վիդեո/

Ամերիկահայ  Լուիզա Ջամբազյանը Հայաստանն իր համար բացահայտել է սահմանին: «Անցած տարի առաջին անգամ եղա սահմանային գյուղերում: Այնքան զգացված էի, որ ասացի՝ եթե մեկը Հայաստան պիտի գա, ապա պետք է սահմանամերձ գյուղերը գա, որ տեսնի իսկապես ուր է հայրենիքը»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ»

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  հանրակրթական  դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է  խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել  շրջայցերը  դպրոցների ճաշարաններ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում  իրենց տրված […]

Խաղողի մթերման գործընթացը` վարչապետի ուշադրության կենտրոնում /Ֆոտո/

Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը […]

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը չեղյալ չի հայտարարվի

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս  միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք  նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում Երևանի […]

Պատգամավորի «բացառիկ» առաջարկը /վիդեո/

Աղ ու հացով, երգով ու ուրախ տրամադրությամբ սեպտեմբերի 25-ին բացվեց Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի խաղահրապարակը: Անգամ երեխաները հուզված էին ու գիտակցում էին պահի արժեքը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տավուշեցի Գագիկ Մելիքյանը հրաժարվեց իր ձեռքով կտրել տոնական ժապավենը. «Այս անուշիկ ու սիրուն բալիկների իրավունքն է դա»,- ասաց պատագամավորը: Նշենք, որ խաղահրապարակի կառուցմանը նպաստել են հեռավոր […]

Մալաթիայում–Սեբաստիայում տեղի ունեցած սպանություն կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1977թ. ծնված Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ձեռնարկված քննչական եւ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝  Երևան քաղաքի Մալաթիա փողոցի 84/8 հասցեին կից վարագույրների […]

Պետք է բացառել հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելը և հեռախոսով խոսելը. քաղաքապետ

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի