25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը:

Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է իր պահանջներն ու նստացույց  կազմակերպել: Ցույցը ցրել ցանկացող  ոստիկանների և ցուցարարների միջև բախում է սկսվել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների կառուցած բարիկադների ուղղությամբ, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:
Ֆարուք Յուջեն հեռախոսի միջոցով լուսանկարել ու նկարահանել է բախումը, ինչի համար ոստիկանները նրան ձերբակալել են: Անվտանգության բաժանմունքի աշխատակիցները թեև ընդունել են, որ Ֆարուք Յուջեն ընդամենը իր լրագրողական պարտականությունն է կատարել և խոստացել են , որ նրան ազատ կարձակեն, սակայն լրագրողը ազատ չի արձակվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ