ՀՀ նախագահի հետ լավ հանդիպում ունեցանք. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման մասին: Նա «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Երեկ Նյու Յորքում լավ հանդիպում ունեցանք Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկեցինք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:





































