20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դուք ինձ ապարանջանի գումար եք տալիս, իսկ ես շղթա էի ուզում … »

Ուսուցչի համար նվեր գնելու և ուսուցչի օրվա կապակցությամբ վերջինիս սիրտը գրավելու համար աշակերտները ոչ միայն գեղեցիկ խոսքեր են ասում, այլ նաև գեղեցիկ ու շոշափելի նվերներ տալիս կրթության մշակներին: Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին Երևանի թիվ 164 դպրոցի մի քանի ծնողներ, ովքեր խստագույնս մտահոգված են դպրոցում տիրող դրամահավաքության փաստից: Մեր խմբագրություն այցելած ծնողները պատմեցին, որ ուսուցչի օրվան ընդառաջ կոնկրետ […]

Համասեռամոլների իրավունքներն ավելի կարեւոր են. Օբաման զգուշացնում է քրիստոնյաներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջերս խիստ զգուշացում է արել քրիստոնյաներին` ասելով, որ նրանց կրոնական հիմունքները` միասեռականների դեմ պայքարի հարցում արդարացված չեն, հայտնում է «Breitbart.com»-ը: «Մենք պաշտպանում ենք կրոնի ազատությունն ու մեծ հարգանքով վերաբերվում կրոնական ավանդույթներին: Բայց հավատքը դեռ իրավունք չի տալիս զրկել մեր քաղաքացիներին սահմանադրական իրավունքից»,- ասել է Օբաման միասեռականների առաջ իր ելույթի ժամանակ: Խոսելով […]

Կոնգրեսականները բարձրաձայնում են Սիրիայում հայերի դեմ ծայրահեղականների հարձակումները

Ամերիկյան կոնգրեսականները ահազանգ են հնչեցնում՝ Մերձավոր Արեւելքում հայերի եւ հայկական հուշարձանների դեմ հարձակումների կապակցությամբ,-տեղեկացնում է   «Ամերիկայի ձայնը»: Ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Փոլ Վալենբերգի անվան հիմնադրամի պատվավոր միջոցառմանը, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է խնդրի կարեւորությունը, նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պատմական այլ հուշարձանների թվում ոչնչացնում է նաեւ Հայոց […]

Յոթ երկրներ Ռուսաստանից պահանջում են կենտրոնանալ բացառապես ԻՊ-ի վրա

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել գրոհները սիրիական ընդդիմության դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, հայտնում է Reuters գործակալությունը: «Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ու հատկապես երեկվանից Համայի, […]

Արգենտինական Միսյոնես նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Միսյոնես նահանգի  Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունվել էր  26,199 ազգային օրենքը, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում: Այս մասին տեղեկացնում է  «Արմենիա» լրատվական գործակալությունը:  

Մեզ համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը. Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ բազմաթիվ այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին, գրում է Ermenihaber.am-ը: Խոսելով Հարավային Կովկասում առկա հակամարտություններից՝ նշել է, որ իրենց համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը: «Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և […]

Վարորդները ցայտնոտի մեջ են. Ժողովուրդ

«Քաղաքացիները բողոքում են «Փարկինգ սիթի» ՓԲԸ-ի կատարած վերահաշվարկներից: Բանն այն է, որ մեքենաների փոփոխության կամ վաճառքի դեպքում վճարովի ավտոկայանատեղիների համար տարեկան վճարված գումարը ընկերությունը հետ է վերադարձնում պակաս հաշվարկով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ: -Պարո՛ն Հարությունյան,  քաղաքացիները հետաքրքրվում են` արդյոք վճարովի կայանատեղիների համար վճարված […]

Երկրաշարժը զգացվել է Քաջարանում

Սույն թվականի ժամը 08.28-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ): Երկրաշարժի […]

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդական քառյակի» երկրների` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, ղեկավարները: Ակնկալվում է, որ նախ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Պուտինն ու Օլանդը կքննարկեն ռուս-ֆրանսիական հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այնուհետեւ Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելի, ապա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ 4 ղեկավարների ընդհանուր հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը:

Սպան պահանջել է, որ իրեն մասաժ անի, ասել է՝ չեմ անի. Ժամանակ

«Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է ողջ համարվելուց։ Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում։ Ծառայության 14-րդ ամսին 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է։ Հայրը որդուն հիվանդանոցում գտել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի