29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ է քննարկվել ՀՀԿ նիստի ընթացքում.Հրապարակ

«ՀՀԿ նիստը նախորդ օրն ունեցել է պրեամբուլա, որից հետո նոր անդրադարձ է եղել բուն խնդրին: Մոտ 20 րոպե խոսել են ՏԻՄ ընտրությունների մասին: Ի դեպ, ՀՀԿ ծերակույտը տեսել-զգացել է, որ ընտրություններին որեւէ կերպ չի մասնակցում ընտրությունների մեծ գիտակ Հովիկ Արգամիչը, դրանք այլեւս կոորդինացնում են ՀՀԿ այլ «պատասխանատուներ»: Անդրադառնալով օրվա գլխավոր խնդրին, Սերժ Սարգսյանն ասել է` […]

Ինչպիսի առաջարկ կարող է անել Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

Հայաստանում տեղի ունեցող իրադար­ձությունների ու ողջ երկիրը համակած սպասումի ֆոնին աչքի է զարնում իշխանության բոլոր ճյուղերի համառ լռությունը: ՀՀԿ-ականները վրիպում ունեցան հուլիսի 17-ի առավոտյան մի քանի էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին: 2008թ. մարտի 1-ից հետո իր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը խոստանում էր կոտրել երկրում ձեւավորված «չհասկացվածության պատը» երկխոսության ձեռք մեկնելով […]

Սպասեք պատերազմի. Հրապարակ

Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազա­տամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը ղարաբաղյան սպասումներին առնչվող: Որից հե­տո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինթնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություն­ներն էլ էդ «զնակն» էին պարունակում օգոս­տոսին սպասվելիք […]

Ամեն ինչ օդ կթռնի. Հրապարակ

Երեկ իշխանական շրջանակներից վստահեցնում էին, որ «շտուրմն» օրակարգում է, պարզապես դեռ մի քանի օր էլ ցանկանում են համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Իսկ եթե ոչ, ապա այս վիճակը երկար չի ձգվի: Ներկայացված պահանջներն անիրագործելի են, պետություն է եւ իրավունք ունի իր վերահսկողությունը վերականգնել գրավված տարածքում»: Սակայն, մեր տեղեկություններով, ՊՊԾ-ի գունդը գրավելու դժվարությունը ոչ միայն […]

Ողնաշարը ջարդեցին. Հայկական ժամանակ

Երեկ վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, ոս­տիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է Խորենացի փողո­ցի ցույցը բերման ենթարկելով ցուցարարներին: Մինչ այդ օպերացիան, ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքն անօրինական է` զգուշացնելով լքել տարածքը: Ցուցարարները, սակայն, չհեռացան: Կոչը հնչեց երկրորդ անգամ, այս անգամ 15 րոպե ժամանակ տրվեց տա­րածքն ազատելու համար: Ակցիայի մասնակիցներն անդրդվելի մնացին, ինչին հետեւեց ոստիկանական օպերացիան: Ոստիկանները սկսեցին […]

Հրաժարականի տարբերակը. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրա­վիճակից դուրս գալու ելք` քննարկում են նաեւ կառա­վարության հրաժարակա­նի հարցը, թեեւ «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժա­րականն են պահանջում: Ինչպես հայտնի է, ժիրայր Սեֆիլյանի, ապստամբնե­րի եւ իշխանությունների միջեւ բանակցությունների ըն­թացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ: Չի բացառվում, որ կողմերը համա­ձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաեւ որոշ ուժային […]

Ամենասխալ եւ վտանգավոր ճանապարհը. Իրավունք

«Ստեղծված իրավիճակում երկու հանգուցալուծման տարբերակ կա: Կամ զինյալները պետք է  զենքը վայր դնեն եւ հանձնվեն, որն ամենա­լավ տարբերակն է, որպեսզի խաղաղ կերպով այս հարցը լուծվի, կամ երկ­րորդ տարբերակին պետք է դիմել՝ մտնել եւ զինաթափել, որը շատ ան- ցանկալի է` հղի ծանր հետեւանքնե­րով: Ցավալի է, բայց այս իրավիճակի հանգուցալուծումն այս երկու տարբերակներից մեկն, դա միջազգային փորձն […]

Ո՞ւմ են վստահել «Սասնա ծռերի» հետ բանակցությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական  գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել: Հատկապես իշխանություններից կախվածություն չունեցող գործիչներն իրենց չհամաձայնելու քայլը պատճառաբանում […]

Ովքե՞ր են իրական պատանդները.ՉԻ

«Երեկ Ոստիկանությունը մամուլ ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը։ Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց էրեխեքին»։ «ՉԻ»  –  Սովորարար   հակառակն   է տեղի ունենում։ Երբ որևէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին ու ստիպում, որ տեսախցիկների աոջև […]

Զինված խմբի գործում նորություն կա.Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի