08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞ւմ են վստահել «Սասնա ծռերի» հետ բանակցությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական  գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը:

Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել: Հատկապես իշխանություններից կախվածություն չունեցող գործիչներն իրենց չհամաձայնելու քայլը պատճառաբանում են այն հանգամանքով, որ վստահ չեն, թե իշխանություններն ինչպես կվարվեն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, երբ նրանք հանկարծ որոշեն ընդառաջ գնալ եւ զենքերը վայր դնել: Այլ կերպ ասած՝ մարդիկ չեն ցանկանում խմբի անդամների «դահիճի» միջնորդ դառնալ` նրանց համոզելով, որ զենքերը վայր դնեն, որ հետո էլ դառնան ցմահ դատապարտյալներ:

Ահա, այս իրավիճակն է պատճառը, որ 4 օր է՝ կողմերը բանակցում են ու բանակցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ