02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արդեն ուշ է: Միգուցե դեռ շանս լինի. Փաստ

Քաղաքականությունը հատկապես դրանով զբաղվողների համար պետք է լինի պատասխանատվության քառակուսի, եթե ոչ՝ խորանարդ աստիճան: Ու դրվածքն այդպիսին պետք է լինի հատկապես Հայաստանի նման երկրներում, որտեղ չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի ու չեն ձևավորվի կառավարման կայուն մեխանիզմներ, միմյանց հակակշռող պետական իշխանության ինստիտուտներ, հանրային մեծ խմբերի շահերը կազմակերպված ներկայացնող միավորումներ (արհմիություններ կամ՝ ինչպես կանվանեք): Մինչդեռ, […]

ԱԽ քարտուղարի ունեցվածքը. նոր բնակարան, նոր մեքենա. Ժողովուրդ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար […]

Մեղավորներ են փնտրում. Ժողովուրդ

Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված: Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականների մեծ մասը պարտության մեղավոր համարում է կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանին, որն այժմ փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում: […]

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար. Հրապարակ

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլեւ Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։ Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, […]

Հեղուկ գազը թանկանում է, որակը՝ ընկնում. Ժողովուրդ

Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: Օրաթերթի խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաեւ որակն է ընկել, նախկինը չէ: Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ եւ երեւանյան […]

Ինչպես փառաբանել առաջնորդին: ՔՊ-ականներին կանչել են հավաքի. Հրապարակ

Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ՔՊ-ում կարեւոր հավաք է սպասվում, պատգամավորներին զգուշացրել են, որ խմբակցության նիստին բոլորի ներկայությունը պարտադիր է. դերաբաշխում են անելու՝ կապված հաջորդ օրը մեկնարկող քառօրյայի հետ, որի օրակարգում լինելու է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները եկող շաբաթ ԱԺ-ում են անցկացնելու։ ՔՊ-ականները պետք է նախապես պատրաստվեն, […]

Սափրված եւ հնազանդ. . Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։ Թերթի տեղեկություններով՝ այս աղմկահարույց նախագիծը հեղինակել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ […]

Ինչու է լռում ԱԱԾ-ն. Հրապարակ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն օրերս ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Եվ չնայած պաշտոնապես հաստատվեց բերման ենթարկելու լուրը, սակայն իրավապահները […]

Այսօր նոյեմբերի 9-ն է, բայց ՔՊ-ն Եռաբլուր չի գնա. «Ժողովուրդ»

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը: Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր […]

7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի քարտեզում տարօրինակ են Հայաստանի սահմանները․ Միքայել Բադալյան

7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի քարտեզի հեղինակը քարտեզում տեղադրում և որպես հավաստի փաստ աշակերտներին ու ուսուցիչներին է հրամցնում ոչ հավաստի քարտեզ»,- նշում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը՝ կրկին անդրադարձ կատարելով «7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած սխալներին ու վրիպակներին։ «Կրկին 7-րդ դասարանի դասագիրք Մեկ այլ քարտեզ, էջ 55-ում ներկայացված է քարտեզ, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված