06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սափրված եւ հնազանդ. . Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։

Թերթի տեղեկություններով՝ այս աղմկահարույց նախագիծը հեղինակել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն, իշխանությունների սրտի դատավորը։ Դատավորների կարգապահական նոր վարքականոնով իրականում Անդրեասյանն ու Մնացական Մարտիրոսյանը նպատակ ունեն «կոնտրոլի» տակ պահել դատավորներին, լծակ ունենալ նրանց նկատմամբ։

Փաստաթղթով կարգավորվում են ոչ միայն դատավորների արտաքին տեսքի, այլ նաեւ աշխատանքային կարգապահությանն առնչվող, դատարանի գույքը պահպանելու, դատավորների միջեւ ծառայողական փոխհարաբերությունների եւ այլ հարցեր։
ԲԴԽ-ի մշակած այս վարքականոնները պարտադիր են դատավորների համար։ Դիցուք, որեւէ դատավոր այդ կանոնագրքի ընդունումից հետո աշխատավայրից շուտ դուրս գալու դեպքում պարտադիր պետք է գրավոր տեղյակ պահի դատարանի նախագահին, ուշանալու դեպքում պատճառները ներկայացնի։ Այսինքն՝ դատավորներին դարձնում են ենթակա անձ, չինովնիկներ, որոնք հաշվետու են վերադասին, մինչդեռ մինչ օրս նրանք ինքնուրույն անձ են եղել, եւ իրենք են որոշել՝ ինչ հագնել, երբ գալ ու գնալ աշխատանքի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ