02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունն ընդունեց նախկինների եվրոպական «ժառանգությունը»․ վիզային երկխոսություն՝ համաձայնագրի ստորագրումից 6 տարի անց. 168 Ժամ

Այսօր ԱԺ-ում՝ 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ։ Նախ նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, ապա ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․ […]

Ինչ է անում արտգործնախարարը գերիների վերադարձի համար. Ժողովուրդ

Սեպտեմբերի 21-ից սկսած՝ ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլեւ, սեպտեմբերի 27-ից սկսած, զանգվածային ձերբակալություններ արեց Ադրբեջանը: Մասնավորապես՝ ադրբեջանական մեկուսարաններում հայտնվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի […]

Երբ «գրանդիոզ ծրագրերի» մասին խոսքերին հաջորդում են «գրանդիոզ» աղետները. Փաստ

Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ներկայացնող ձայնակիցները վերջերս նոր «երգ» են բարձրաձայնում: Այն կոչվում է «խաղաղության խաչմերուկ»: Փորձագետները, ոչ իշխանական մեկնաբանները պարզորոշ նշում են, որ դա ընդամենը «գեղեցիկ» փաթեթավորված շեղող մանևր է՝ լավագույն դեպքում: Թե ինչ են կանխատեսում վատագույն դեպքում, կարծում ենք, առանց մեր ասելու էլ ընթերցողները տեղյակ են: Այստեղ մեզ այլ բան հետաքրքրեց: Մասնավորապես […]

ՔՊ-ական փոխմարզպետը հարստացել եւ մոռացել է անցյալը. Ժողովուրդ

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ: Հենց այսպես էլ, պաշտոնական դիրքի շնորհիվ, Բաբայանը հարստացել եւ մոռացել է անցյալը։ Երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, նա վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նրան տեսել են Rolls Royce մակնիշի մեքենայի ղեկին: Հավելենք […]

ՔՊ-ն անցնում է պատժիչ գործողությունների. Ժողովուրդ

ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել: Օրարաթերթի տեղեկություններով՝ ՔՊ նիստերը թեժ են անցնում, հատկապես՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստը, որի ժամանակ հավաքվել էր […]

Քաղաքային իշխանությունը ամանորյա քեֆի հարցով է զբաղված. Հրապարակ

Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ին արդեն ամանորյա քեֆի հարցով է զբաղված՝ 3 մլն 323 հազար դրամ է փոխանցել ՇԻՄԵԱ ՍՊԸ-ին, որ խնջույք կազմակերպի 200 հոգու համար։ Խնջույքը «մշակութային միջոցառում» են կոչել։ Պարտադիր պայման է սահմանվել, որ ռեստորանը լինի Նոր Նորք վարչական շրջանում, լինի վերանորոգված, բարձրակարգ։ Ճաշացանկը ներառի․ «Նախուտեստ` ձիթապտուղ (խոշոր, սեւ եւ կանաչ), կիտրոն, պանրի տեսականի […]

Թողեք, տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու կա․ Սամվել Շահրամանյան․ «Իրավունք»

Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում մի քանի պատգամավորների հետ հանդիպելուց անմիջապես հետո որոշել է հավաքել ԱՀ պատգամավորներին եւ նոր ցուցումներ տալ։ Նա պատգամավորներին մեկ անգամ եւս զգուշացրել է, որ որեւէ արտահայտված սուր քննադատություն ՀՀ իշխանությունների հանդեպ չլսի։ «Որ խոսելու լինի, ամենաշատը ես ասելու բան ունեմ, բայց թողեք, տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու […]

Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում: Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը […]

Արմենների պայքար՝ պաշտոնի համար. «Հրապարակ»

«Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի: Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, […]

ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին․ «Հրապարակ»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Մենք դեռեւս ամիսներ առաջ՝ հուլիս-օգոստոսին ենք գրել, որ տեղափոխությունն արդեն իրականացվել է, եւ հայ-ամերիկյան ընկերությունը Զոդում՝ Երասխից եւ հայ-ադրբեջանական սահմանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված