21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թողեք, տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու կա․ Սամվել Շահրամանյան․ «Իրավունք»

Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում մի քանի պատգամավորների հետ հանդիպելուց անմիջապես հետո որոշել է հավաքել ԱՀ պատգամավորներին եւ նոր ցուցումներ տալ։

Նա պատգամավորներին մեկ անգամ եւս զգուշացրել է, որ որեւէ արտահայտված սուր քննադատություն ՀՀ իշխանությունների հանդեպ չլսի։ «Որ խոսելու լինի, ամենաշատը ես ասելու բան ունեմ, բայց թողեք, տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու կա»,-վրդովված պատգամավորների հարցերին ի պատասխան, ասել է Շահրամանյանը։

Նա, առհասարակ, խորհուրդ է տվել խուսափել հանրային հարթակներում հարցազրույցներ, մեկնաբանություններ տալուց. «Օզյումք մի հարց լուծվի, զնաչիտ խոսիլ միք, լհա մենակ խոսելավ չի»,-ասել է նախագահը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր է` հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը, իսկ այդ հանդիպումը կյանքի կկոչվի, եթե մի քիչ էլ լռեն ու զսպեն իրենց»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ