02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը սպառնացել է. Հրապարակ

Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեման օրակարգ է բերել իշխանությունը: Թերթին պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, թե այնքան անելու են, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ […]

Կատաստրոֆիկ պատկեր են արձանագրել: Սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը. Հրապարակ

ՔՊ փակ նիստերում վերջերս քննարկել էին կուսակցականների էթիկայի եւ վարքականոնի խնդիրները, Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի, հատկապես կոռուպցիայի նկատմամբ։ ՔՊ-ում կարծում են, որ շուտով սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը, այսինքն՝ միջին կալիբրի պաշտոնյաներ կձերբակալվեն, որով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն […]

Անդրանիկ Քոչարյանը Սասունին «դուխ» է տվել՝ գնալ մինչեւ վերջ. Փաստ

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ջանք ու միջոց է ներդնում հանրության շրջանում իր քաղաքական թիմում տիրող համերաշխ մթնոլորտի մասին թեզեր տիրաժավորելուն, այնուամենայնիվ, իշխանության ներսում, մեղմ ասած, լարվածությունը շարունակում է խորանալ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարված ու խճճված վիճակ է հատկապես իշխանության ուժային հատվածի ներկայացուցիչների շրջանում։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, լուրջ լարվածություն կա Սուրեն Պապիկյանի և […]

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը. Իրավունք

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: — Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: Հրաժարվում են նաեւ ԵՄ միջնորդությամբ բանակցություններից` ո՛չ Բրյուսել գնացին, ո՛չ էլ Գրանադա: Ինչպե՞ս ընկալել` Բաքուն «թանկացնո՞ւմ է իրեն», թե՞ ավելի խորքային խնդիրներ կան իրականում: — […]

Տիգրան Ավինյանը խոստացել է. Հրապարակ

Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում […]

ԱԱԾ-ից պատասխանել են. Հրապարակ

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, […]

Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի. Փաստ

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց: «Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է […]

Այսուհետ քաղաքացիներից գումար կգանձվի. Իրավունք

Մինչ Երեւանի ավագանին թեժ նիստեր էր անցկացնում, Ազգային ժողովում ՔՊ-ն հանձնաժողովային նիստում դրական եզրակացություն տվեց, որ այսուհետ անշարժ գույքերի նվիրատվության վերաբերյալ բոլոր գործարքները պարտադիր անցնեն նոտարական վավերացում: Նախագծի վերաբերյալ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն անկեղծացավ. «Քննարկվող փոփոխությունները քաղաքացիների կյանքը որեւէ կերպ չեն բարդացնի` բացի նրանից, որ այսուհետ նվիրատվությունների գործարքի համար գումար կգանձվի: Այս եւ այլ […]

Ալեն Սիմոնյանը չի կարողանում. Ժողովուրդ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի […]

Շատ ծանր են տարել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երեւանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։ Հավաքի թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: Եթե հիշում եք` ՔՊ-ն քաղաքապետարանում իշխանություն դարձավ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի շնորհիվ, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված