01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանի պատմության մեջ նման բան դեռ չի եղել. Փաստ

Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների անհանդուրժողականությունը, քաղաքական հարաբերություններում իրավապահ գործիքակազմի կիրառումը: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը թերթի հետ զրույցում ասում է. «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն […]

28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. Հետք

Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել: «Հետք»-ը մանրամասնում է՝ նա Հայաստանի գործող բանկերում 77 մլն դրամ ավանդ է ներդրել: Վարդան Մանուկյանը 2023թ. նոյեմբերի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի […]

Կոռուպցիան Փաշինյանի օրոք հասել է խայտառակ չափերի: Իրավապահները լռում են. Փաստ

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նախօրեին իրավապահներն ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին […]

Կառավարության պոպուլիզմը, սփյուռքահայերի «մեղքն» ու Լարսի «կյանքի ճանապարհը». Փաստ

Գրեթե 3000 բեռնատարներ արդեն մի քանի օր է կանգնած են Վերին Լարս անցակետի հերթերում։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերք և այլ ապրանքներ արտահանել, ու, թեպետ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, թե Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք է հայտնաբերվել, որոնց պատճառով արգելվում է ապրանքների ներկրումը Ռուսաստան, ակնհայտ է, որ խնդիրը հիմնականում և մեծամասամբ քաղաքական […]

Անշարժ գույքի շուկան կպայթի՞: Իշխանությունը հրաժարվում է եկամտահարկի վերադարձից թիմին բնակարաններով ապահովելուց հետո. 168 Ժամ

Ինչպես եկամտային հարկի վերադարձը հանգեցրեց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի արհեստական խթանման, գերարժևորման և գների բարձրացման, այնպես էլ դրանից հրաժարվելը, թեկուզ մասնակի, կհանգեցնի պահանջարկի կրճատման ու գների նվազման։ Հիշեցնենք, որ կառավարությունն աստիճանաբար հանում է փոխհատուցման տրամադրումը, նաև կիսով կրճատում փոխհատուցման չափը՝ հիփոթեքով բնակարանների ձեռքբերման համար։ Պահանջարկի կրճատումն ու գների նվազումն այն հիմնական ռիսկերից են, որոնք կարող […]

ՔՊ-ականները պատերի տակ սրտնեղած փսփսում են. Իրավունք

Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ակգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով, բայց ոչ հարցաքննվելու։ Տեղի աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Քոչարյանը որոշել է մտերիմ ընկերոջը ցույց տալ բոլորի բերած փաստարկները, որպեսզի վերջինս էլ օգնի ճիշտ մեղավորներ կարգելու հարցում։ «Մի խոսքով Անդոն որոշել է, որ քննիչ հանձնաժողովի վերջին մեխը պիտի գենարալը խփի», -սրտնեղած այս […]

ՔՊ-ում թեժ նախապատրաստական աշխատանքներ են. Ժողովուրդ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս օրերին կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում: Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է […]

ՔՊ-ական «Նավակ ճոճողը» պատրաստ է Բաքվում ապրել. Հրապարակ

Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո․ «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն […]

Մոտենում ենք ավարտին. Հրապարակ

ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ […]

Ինչու է գաղտնի պահվում: Նախագահը ձեռք է բերել գերթանկարժեք ավտոմեքենա. Ժողովուրդ

Օրաթերթը շարունակում է այն շարքը, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների բենզինի ծախսին եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ՀՀ վարչապետին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմ՝ պարզելու, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված