Կարող եք գալ ԱԳՆ իմ աշխատասենյակ ու ծանոթանալ Բաքվի հետ բանակցային փաթեթին. Միրզոյանը՝ Մանուկյանին /Տեսանյութ/
Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։ ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում […]
Ֆրանսիական opex360.com հրատարակությունը «Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին» վերնագրով հոդվածում գրում է, որ CAESAr-ների ( անիվային շասսիով 155 մմ-ոց հրետանային համակարգ) արտադրության տեմպերը բարձրացնելու շնորհիվ Nexter ընկերությունը կարողացել է ժամանակից շուտ բանակին մատակարարել պահանջվող 18 խմբաքանակից առաջին 6-ը, որոնք պատվիրվել էին 2022 թվականի հուլիսին՝ Ուկրաինային տրվածների փոխարեն։ Սակայն Ֆրանսիայի կողմից ուկրաինական բանակին ցուցաբերված այդ աջակցության առնչությամբ […]
Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել: Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին […]
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։ Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 […]
Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել: ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն […]
Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե […]
Երեւանի ավագանու քննարկմանը ներկայացված «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը հանրային դժգոհություն է առաջացրել։ Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանել գոտիավորման սկզբունքով՝ առանձնացնելով Ա եւ Բ գոտիներ: Երեւանի փոքր կենտրոնում ավտոմեքենան կայանելու վճարման դրույքաչափը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 հազար […]
Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն քանի օր է՝ սկսվել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Երևանի փոխքաղաքապետը, այս տարի հրատապության խնդիր չկա, ինչպես նախորդ տարի, որը կապված էր մանկական «Եվրատեսիլի» հետ, հետևաբար, տոնածառի լույսերը փոքր-ինչ ուշ են վառվելու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի տոնածառի լույսերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին վառելու […]
























