01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ագրեսիվ են եղել Արսեն Թորոսյանը եւ Տրդատ Սարգսյանը. Ժողովուրդ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, նաեւ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման եւ ճնշումներ գործադրել նրա վրա: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարության մեջ: «Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող՝ հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան […]

Ինչո՞ւ է կարևոր ու խորհրդանշական քայլ՝ աշխատանքներն առաջինն ավարտել հենց Սյունիքի մարզում. Փաստ

Տասնամյակներ շարունակ Հայաստանի համար առաջնային խնդիրներից մեկը համայնքների համաչափ զարգացման հարցն է, քանի որ ժամանակի ընթացքում Երևանը գերծանրաբեռնվել է թե՛ բնակչության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մնացյալ առումներով: Ներկա փուլում առավել կարևորվում է մասնավորաբար սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրության մեծացումը, և այդ առումով անգնահատելի է ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման անհրաժեշտությունը: Այս առումով իրապես աննախադեպ քայլ է, որ Team […]

Տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ […]

ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. Ժողովուրդ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար: Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը […]

«ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին: Չալաբյանին նորից կուղարկե՞ն բանտախուց. Ժողովուրդ

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կքննարկվի «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտա օրինագծին, եւ այն նույնիսկ չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Զարմանալի «զուգադիպությամբ» նույն օրերին՝ դեկտեմբերի 5-ին եւ 8-ին, տեղի են ունենալու նաեւ «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ արդեն մեկուկես տարի ձգվող քրեական գործի դատաքննության ամփոփիչ լսումները, եւ դատավոր […]

«Մանդատ չվերցրած ծախվեցիր արա». Իրավունք

Iravunk.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մայր Հայաստան» դաշինիքի առաջին նիստից, երբ հայտնի է դարձել, որ վերջիններս բախտի բերմամբ ընտրվել են ավագանի։ Մասնավորապես առաջին նիստին Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ իրենց թիմը պետք է միանա Հայկոյին, որպեսզի քաղաքային իշխանության, այսպես ասած, ռուլյը վերցնեն իրենց ձեռքը։ Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու […]

Շատերն էին զարմացել, թե այդ ինչ հաշվարկ է արել Փաշինյանը. Փաստ

Վերջին «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, թե հունվարի 1-3-ը կլինեն «տոնական», այսինքն՝ ոչ աշխատանքային օրեր, իսկ հունվարի 4-ն արդեն կլինի աշխատանքային: Միջազգային բորսաներում այդ հայտարարությունը արժեթղթերի տատանումների չի հանգեցրել, իհարկե, սակայն պաշտոնական աշխատանքային օրացույցում ինչ-որ շփոթ, այնուամենայնիվ, առաջացել է: Բանն այն է, որ այս հայտարարությունը «շրջանցում» էր օրենքը, և շատերն էին […]

Կառավարության շենքը վերանորոգեցին, հիմա էլ նոր կահույք են գնում. Հրապարակ

Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները կարծես ավարտվում են, եւ գործը հասել է կահույքի թարմացմանը։ Այդ առիթով Ամանորին ընդառաջ՝ նոյեմբեր ամսին, վարչապետի աշխատակազմը մի շարք պետգնումներ է կատարել, որոնցով վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել։ Գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար […]

Վահե Ղազարյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. Հրապարակ

Որոշ տեղեկություններով, արեւմտյան մի շարք երկրներ եւ կառույցներ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պաշտոնանկ անել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ վերջինիս համարելով ռուսական «շպիոն» ՀՀ կառավարությունում։ Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գրեթե բոլոր միջոցառումները, Վահե Ղազարյանը սեպտեմբերին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի […]

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն, կիսաքաղցր գինիներ: Իշխանությունն Ամանորին է պատրաստվում. Հրապարակ

Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված