06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔՊ-ում թեժ նախապատրաստական աշխատանքներ են. Ժողովուրդ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս օրերին կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում:
Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է ներկա լինի՝ վարչության անդամները, պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլք։

Բացի կուսակցական քննարկումներից, ՔՊ-ականները նաեւ հանգստին ժամանակ կհատկացնեն:
Մի խոսքով, իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա:

Այս եւ այլ հյրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ