06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Անդրանիկ Քոչարյանը Սասունին «դուխ» է տվել՝ գնալ մինչեւ վերջ. Փաստ

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ջանք ու միջոց է ներդնում հանրության շրջանում իր քաղաքական թիմում տիրող համերաշխ մթնոլորտի մասին թեզեր տիրաժավորելուն, այնուամենայնիվ, իշխանության ներսում, մեղմ ասած, լարվածությունը շարունակում է խորանալ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարված ու խճճված վիճակ է հատկապես իշխանության ուժային հատվածի ներկայացուցիչների շրջանում։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, լուրջ լարվածություն կա Սուրեն Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև։

Թերթի աղբյուրը հայտնում է, որ թեման կապված է ՊՆ-ից ԵԿՄ-ին տրվող ամենամյա հատկացումներին, որոնք Պապիկյանի որոշմամբ կրճատվել են (գումար, սնունդ, հագուստ և այլ պարագաներ), ինչն էլ անհանգստացրել է Միքայելյանին, որն իր վրդովմունքն ու դժգոհությունն է բարձրաձայնել և բավական կոշտ արտահայտվել Պապիկյանի հասցեին։ Թերթին փոխանցել են, որ այս «բազարի» կնքահայրը Անդրանիկ Քոչարյանն է, որն ամեն ինչ արել է, որ այդ լարվածությունը ոչ միայն խորանա, այլև հասնի անձամբ Փաշինյանին, իսկ Միքայել յանին կողքից «դուխ» է տվել՝ գնալ մինչև վերջ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ