23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դավիթ Լոքյանը՝ Լոռու մարզպետ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորման դեպքում Լոռու մարզպետ կարող է նշանակվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով արդեն մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը: Նախարարությունը կարող է հանձնվել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն գեւորգյանին, ով եւս նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նախարարներ են փոխվելու, մի մասին էլ աշնանը կփոխի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանի իշխանական վերնախավում քննարկվող թիվ մեկ հարցն ապագա կառավարությունն է: Կարծես վարչապետի մասով հստակեցվել է հարցը, հերթը նախարարներինն է, ովքեր իրենց ճակատագրի մասին չեն համարձակվում հարցնել Սերժ Սարգսյանին: «Կարծում եմ՝ առողջապահության եւ էներգետիկայի նախարարները կգնան, պետք է նման պաշտոններն զբաղեցնեն այնպիսի մարդիկ, ովքեր վայելում են Սերժ Սարգսյանի վստահությունը: Նայեք՝ […]

«30 տարի սնխչիություն եմ արել, հիմա պատգամավոր եմ». «Սնխչի Հարութը» հիմա էլ հին գործը չի թողել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաև սնխչությամբ։ «Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է եւ մեղադրում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որեւէ հովանավոր ՀՀԿ-ում եւ կարիերային աճ ապահովել: Փաշինյանի ակնարկը բավականին բազմիմաստ է եւ կարող է ուղղված լինել ընմդհուպ «Ելք» դաշինքի իր դաշնակիցներին, գուցե դե […]

ՌԴ-ն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին, թե՞ դա իրենց բիզնեսն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի […]

Հայտնի միլիոնատեր դատավորը սնանկ ճանաչվելու եզրին է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը: Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու […]

«Սրբազան պատերազմ»՝ մարզպետի աթոռի համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, […]

«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում՝ կին. Ինչու է լռում ԱԱԾ-ն. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ: Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաև կին կա: Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել […]

Սիրտը պաշտոն է ուզում, այն էլ մշակույթի նախարարի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի սիրտը պաշտոն է ուզում, այն էլ՝ մշակույթի նախարարի: Ընկեր Աղվանը բազմաթիվ առիթներով հայտարարում է, որ ինքը մեծ վարկեր ունի, որոնք կարող է փակել միայն նախարարական պաշտոն ձեռք գցելու միջոցով: Ընկերները կարող են իսկապես ընդառաջել Վարդանյանին, որովհետեւ հին ընկերները չեն դավաճանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

Ամուսինը բնակարան է գնել, կինը՝ նաև ավտոմեքենա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Սմբատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը նախորդ տարի 18 միլիոն 286 հազար 560 դրամով նոր բնակարան է ձեռք բերել: Բնակարան է գնել նաև կինը՝ Անահիտ Կարապետյանը, բայց ավելի թանկ՝ 30 միլիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի