23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը որոշել է փրկել հայկական ֆուտբոլը. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ու­նեցած հակասություններով, այլեւ Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս, շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով: Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ: Թերթի տեղեկություններով՝ 20- ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից. մի քանիսը՝ […]

Հայաստանը՝ ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունում. շատ մոտ ենք երրորդ համաշխարհայինին. Ժամանակ

Սիրիան վաղուց դարձել է տարածաշրջանային և գլոբալ խաղացողների մրցակցության իսկական թատերաբեմ: Մարդկային տառապանքներին, արյունահեղությանը զուգահեռ այստեղ բախվում են հակամարտությանը ներգրավված տարբեր ազդեցիկ պետությունների ու նրանց դաշնակից խմբավորումների շահերն ու քաղաքական նկրտումները, ու չնայած դիվանագիտական հայտարարություններին՝ այս ուժերի գլխավոր խնդիրն իրականում ոչ թե խաղաղության հաստատումն է Սիրիայում, այլ առաջին հերթին սեփական դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում: Յուրաքանչյուր պետություն, […]

Կարեն Կարապետյանը կստիպի անկյալներին. Ժամանակ

Հայաստանի կառավարու­թյունը ցանկանում է ստիպել Հա­յաստանի բնակչությանը ավելի շատ աշխատել: Եվ ամենակարեվորը դա արվում է ազգային հողի կամ ինչպես կասեին սփյուռքում՝ ազգային գետնի վրա: Ինչպես խոստացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարու­թյունը որոշել է փոփոխություն կատարել ՀՀ տոների եւ հիշա­տակի օրերի մասին օրենքում: Ըստ առաջարկվող փոփոխու­թյան՝ հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը այլեւս չեն լինի տոնական օրեր: […]

Թմրամիջոցը մտցրել են ՔԿՀ բերդի աշխատակիցները «զոն նայողի» հետ. Ժողովուրդ

ԱԱԾ-ի կողմից Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամի­ջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան: Դեռ ամիսներ առաջ օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ քնն­չական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ ըստ նախաքննությամբ բացահայտված տվյալների՝ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատա­կիցներ, անազատության մեջ […]

Նիկոլն էլ՝ Տիգրան Կարապետիչի ճանապարհով. Իրավունք

Այս օրերին, երբ հան­րության ուշադրու­թյան կենտրոնում ապրիլյան անմահ հերոս­ների անունները կրկին խնկարկելուն է ուղղված, իսկ քաղաքական գործըն­թացները մնացել են ստվերում, Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Ել­քից» անկախ, իր «Քաղա­քացիական պայմանա­գիր» կուսակցությունով որոշել է «Իմ քայլը» նշանաբանով քայլ առ քայլ Գյումրիից մինչեւ Երեւան մոտենալ Ազատության հրապարակին ու հանրահավաք անցկացնել, որի նպա­տակն է իշխանափոխությունը: Ուշագրավ է, […]

Ջաբրայիլի բարձունքը ե՞րբ ենք հետ բերելու. Առավոտ

Ջաբրայիլի բարձունքը ե՞րբ ենք հետ բերելու: Ապրիլյան պատերազմի հերոսները 800 հա-ն կյանքի գնով փորձեցին պահել, հիմա մենք անհրաժեշտություն տեսնո՞ւմ ենք 800 հա-ն հետ բերելու: Երեկ Եռաբլուրում լրագրողներն այս հարցերն ուղղեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: «Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր թույլ չտալու, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում Է ԼՂՀ […]

Վարչապետի վատությունը. Ժողովուրդ

Օրինագիծը, ըստ որի՝ հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ն այլեւս համարվելու են աշխատանքային օրեր, ներառվել է ԱԺ հանձնաժողովի նիստում եւ կքն­նարկվի ապրիլի 10-ին մեկնարկող լի­ագումար նիստում: «Տոների եւ հիշա­տակի օրերի մասին» ՀՀ օրենքում փո­փոխություններ կատարելու մասին առաջարկությամբ դեռ նախորդ տար­վա վերջին հանդես էր եկել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախա­գիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի […]

Պուտինը պատասխանում է Ալիեւին զենքով. Ժամանակ

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաս­տանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ  աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաս­տանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոգչակւսն արշավ է […]

Սերժ Սարգսյանի հարցը լուծված է. Ժամանակ

Հայաստանի հաջորդ վար­չապետի հարցը, կարծես թե, վերջնականապես լուծված է. համենայնդեպս, ՀՀԿ խմբակցու­թյան գրեթե բոլոր անդամները արդեն հայտարարել են, թե իրենք ուզում են, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը փոխարինի վարչապետականով՝ այդպիսով շարունակելով մնալ պետության ղեկին: Ինքը Սերժ Սարգսյանն էլ դեմ չէ վարչապե­տի պաշտոնը ստանձնելուն, մանավանդ, որ արդեն հիմա պարզ է, որ 2013թ. սեպտեմբերին նա­խաձեռնված սահմանադրական փոփոխությունները […]

Պատմական այցի «կլոր» ծախսերը. ՀԺ

«Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի