Պատահական մարդիկ չեն. Նոր նշանակված դատավորը Վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ […]





































