26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատահական մարդիկ չեն. Նոր նշանակված դատավորը Վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է․ «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է, դեռ ավելին` 2015 թվականից հանդիսանում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: 

Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է, թե մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ