23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մարտ ամսվա համար եղանակը չտեսնված ռեկորդ կսահմանի. Հայկական Ժամանակ

Երեկ մարտի 20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է Հայաս­տան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է: «Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 … +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում +22… +23, լեռնային շրջաններում Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնա­յին շրջաններում, […]

Ինչպես Մխիթարյանը պայթեցրեց համակարգը. Ժամանակ

էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար Երևան ժամանած Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ այցելել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել էր համալսարանի տարածքում գործող […]

Լուրջ մեղադրանքներ կառաջադրվի Սեյրան Օհանյանին. Ժամանակ

Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել եւ խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ: Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել: Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաեւ «Սասնա ծռեր» խմբի հովանավորման […]

Այս աղջիկը լրիվ խելքը գցել է. 168 Ժամ

«Ես նայում եմ Զարուհուն, զարմացած եմ շատ: Այս աղջիկը լրիվ խելքը գցել է, չեմ հասկանում, թե ինչ է ուզում: Եվ առհասարակ աբսուրդ է այս ամեն ինչը: Մարդիկ, ճիշտ է, պատասխանում են իր հարցերին, բայց, իհարկե, նա հասցրել է նրան, որ մարդիկ այդ ձևով են պատասխանում իրեն»,-  հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը` անդրադառնալով […]

«Շանթ»-ի «կլիզման» խախտել է Հանրայինի ղեկավա­րության անդորրը. Հրապարակ

Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկում­ների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, եւ խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամա­նակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով: Հանրայինի ղեկավա­րությունը նման եզրա­հանգման է եկել հատկա­պես այն բանից հետո, […]

Կալանավորները 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» են հափշտակել՝ ներկայացնելով «Գազպրոմը» . Ժողովուրդ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շա­րունակ բարձիթողի վիճակը դարձել է լր­ջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քա­ղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատի­ժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը: Ընդ որում, գլխավոր հերոսները նախկի­նում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Ապւսր- տւսկ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, […]

Ինչ կտան Արծվաշենի դիմաց. Հայաստանի սահմանների փոփոխություն. Ժամանակ

Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, և ինչպես պետք փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար […]

Կտամ չանդ կծռեմ. պատգամավորը՝ Փաշինյանի օգնականին. Հայկական Ժամանակ

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական  Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը  սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը: «Նա ինձ ստիպում էր […]

Սերժ Սարգսյանը որոշեց գաղտնազերծել. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Հետեւյալ հարցն է ներկայացվել Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր […]

Կոստանյանն ԱԺ-ում «ուստավ» է դրել. ՀԺ

«Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գեւորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի