14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կոստանյանն ԱԺ-ում «ուստավ» է դրել. ՀԺ

«Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գեւորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է:

ՀԺ-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել եւ նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչեւ վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը եւ հստակ ասել՝ «այլեւս չկրկնվի»: Գեւորգ Կոստանյանն դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համրում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ