21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Շանթ»-ի «կլիզման» խախտել է Հանրայինի ղեկավա­րության անդորրը. Հրապարակ

Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկում­ների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, եւ խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամա­նակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով:

Հանրայինի ղեկավա­րությունը նման եզրա­հանգման է եկել հատկա­պես այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությա­նը մի «կլիզմիչ» ռեպոր­տաժ էր պատրաստել, որի ինֆորմացիոն առի­թը «Լավ երեկոն» էր, սակայն ռեպորտաժում ավելի գլոբալ հարցեր էին բարձրացրել՝ Հանրայինի պետական ֆինանսավո­րումը, արտոնյալ կարգա­վիճակը եւ այլն: Մասնավորապես՝ «Շանթ» հեռուստաընկերությունը հիշել էր Հանրայինի ֆինանսական գերարտոնյալ վիճակի մասին, ինչի հետեւանքով հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնա­ժամի մեջ:

Ռեպորտաժում նշվում է, որ Հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝ շուկայում աշխատած գումարները միասին վերցված, միայն հեռուստահաղորդումների մասով այն գերազանցում է 6 միլիարդ դրամը: Հանրայինում վստահ են, որ նման ռեպորտաժ առանց վերեւների «դաբրոյի» չէր կարող եթեր գնալ, իսկ այս քննադատություն­ներն իբր թե լռեցնելու հա­մար իշխանությունը կարող է փոփոխություններ անել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ