21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սրբազան պատերազմ»՝ մարզպետի աթոռի համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջև, մտածում է` աթոռն իրեն կհասնի:

Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն. պլան «ա»-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան «բ»-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն` ով գա-գա: Ասում են նաև՝ Արգամիչենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետև վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ