13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում՝ կին. Ինչու է լռում ԱԱԾ-ն. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ: Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաև կին կա:

Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրեց հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ