17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իրավիճակ է փոխվել. Նստարաններից մինչև «հովհարային» աղբահանություն․ իրավիճակ է փոխվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում իրավիճակի փոփոխությունն ավելի շատ ակնհայտ դարձավ մայրաքաղաքի  ծայրամասերում՝ հատկապես աղբամանների ճոխ պարունակությամբ և մայթերին նախկին իշխանությունների կողմից տեղադրված նստարանների անհետացմամբ։ Եթե լիքը աղբամաններն ու դրանց շրջապատի աղբն անմիջապես աչք են ծակում, և այդ մասին ով ասես խոսում է, ապա նստարանների անհետացումը հատուկենտ քաղաքացիներ կարող են նկատել, ձեռքներն անհուսորեն թափահարել ու […]

ՀՀԿ-ում ակտիվացում է նկատվում. Գնացածները «մանրից» վերադառնում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են եւ նստում մինչեւ օրվա վերջ, որովհետեւ ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է եւ հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ […]

Իշխանության իրական եւ ֆեյք արժեքները. Ինչ են սպասում Հայաստանից. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որեւէ «դեմ» ձայնի։ Պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ որոշումներ կընդունեն հանրապետության այլ քաղաքներ ու գյուղեր եւս՝ յուրաքանչյուրը՝ իրեն համապատասխան չափով դրամական հատկացումներ կատարելով Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար։ […]

Մեղավոր են բոլորը. նախաճաշին՝ նախկինները, ճաշին՝ իրականությանը վարդա¬գույն ակնոցներով չնայողները, ընթրիքին՝ժողովուրդը, իսկ 24 ժամ՝ ԶԼՄ-ները.

Մի փոքր պաշտոն, ու մարդը հանկարծ 180 աստիճան փոխվում է, էլ չենք խոսում մի քիչ ավելի լուրջ պաշտոն ունեցողների, առավել ևս՝ հանկարծ պատգամավոր դարձածների մասին՝ այսպես, իրենցից անկախ, հանգամանքների բերումով: Հասկանալի է՝ բոլորը չէ, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնց վրա իշխանության մեջ լինելը, մեղմ ասած, լավ չի ազդել, նրանց «հունանավետիսյանությունն» ուղղակի ապշեցնում է: Առավել ապշեցնում է […]

Նիկոլ Փաշինյանի հիշողությունը, եռագույնի ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենևին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն: Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա և աշխատանքից ազատման […]

Ո՞վ է հաջորդը. գործարարներին լուրջ փորձություն է սպասվում. 168 Ժամ

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրահանգել է գործ հարուցել իր բարեկամներից մեկի նկատմամբ, սկսեցին խոսակցություններ պտտվել, որ դրանով վարչապետը նախապատրաստում է ձերբակալությունների հերթական փուլը։ Ու դա երկար սպասեցնել չտվեց։ Հաշված օրեր հետո ձերբակալվեց «Սպայկա» ընկերության սեփականատերը։ Նա մեղադրվեց տարիներ առաջ իրականացված գործունեության արդյունքում հարկային պարտավորությունները թաքցնելու մեջ։ Խոսքն այս փուլում 7 մլրդ […]

Պետք է ասվի ողջ ճշմարտությունը. Առավոտ

Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը և, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձևով […]

Բաջանաղի համար. Ժամանակ

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում: Իսկ ֆորմալ ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ: Այլ հրապարակումներին ծաոթացեք թերթի այս համարում: 

Համատարած քաոս:«նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է. Իրատես

Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչեւ հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։ Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, եւ, շառից-փորձանքից հեռու մնալու […]

Կառավարությունն առաջարկում է թողնել վարչապետի միանձնյա որոշմանը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի