17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյուղացին կմնա շիվարած. Հրապարակ

Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։ Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ […]

Գազի գնի էժանացում չսպասեք, քանի դեռ Փաշինյանը բազմակողմ սիրախաղ է անում. փորձագետ. 168 Ժամ

Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի […]

Դիջեյ Էդոն անխնա «փրթում-թափում» է. Հրապարակ

Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լևոն Վարդանյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաև տեսչական մարմինների բարեփոխման […]

Հայկ Մարությանի մոտ «սեւերի» հանդեպ ատելությունը տարօրինակ մտասեւեռում է դառնում. Հրապարակ

Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և […]

Սամվել Ալեքսանյանը «շշկռվել» էր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, Նիկոլ Փաշինյանը կրկին գործարքի է գնում նրա հետ. 168.am

Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու […]

Պաշտոնանկությունների մեծ ալիք է սպասվում. Ժողովուրդ

Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պա­հանջելու է):  Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մա­սին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության […]

Փաշինյանը Ազգային ժողովում պոռթկացել է: Իրավիճակը շատ տխուր է. Փաստ

Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից և գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» […]

«Սպայկա»-ի սեփականատիրոջ մասով որոշումը վաղուց կար, ինչն է խանգարել Նիկոլ Փաշինյանին. Փաստ

Նախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչև ճանապարհ փակելով: «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսին, սակայն բերքահավաքի և մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար […]

«…չգիտեմ՝ գենդեր են, գյանդոր են․․․». ՀՀԿ-ականն էն տղեքն են, որ դեմ կլինեին. Հրապարակ

Անդրադառնալով տրանսգենդերին ՀՀԿ-ի կողմից անձնագիր տալուն՝ Առաքել Մովսիսյան-Շմայսն ասաց․ «Ինձ պետք չէ իմանամ՝ անձնագիրն ով ա տվել, Հանրապետական կուսակցությունը միշտ դեմ է եղել նման կարգի․․․ չգիտեմ՝ գենդեր են, գյանդոր են․․․ ՀՀԿ-ականն էն տղեքն են, որ դեմ կլինեին։ Կլարեին ըտեղից»։ «Հայաստանն իրենց համար գենդերների տեղ չի», Հայաստանը կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր է, «տղամարդկանց տեղ է»: Այլ […]

Արագաղթը շարունակվում է հակառակ իշխանության պնդումներին. Ժամանակ

Ռուսաստանի սոցիալա­կան վերլուծությունների և կանխատեսումների ինստիտուտը հրապարակել է 2018թ. վերլուծությունների արդյունքները, ըստ որի՝ ան­ցյալ տարի ներգաղթյալների թիվը ամենափոքրն է եղել հետխորհրդային շրջանում: Հետաքրքիրն այն է, որ ներ­գաղթյալների թիվը պակասել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի: Սա նշանակում է, որ չնայած Հայաստանի իշ­խանությունների հավաստի­ացումներին և պաշտոնա­կան վիճակագրությանը, ան­ցյալ տարի արտագաղթի ցուցանիշները չեն նվազել: Այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի