17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արդյունաբերական հսկաները փակման վտանգի առաջ են կանգնած. Ժողովուրդ

Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարևան Իրանից մեծ քանակու­թյամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայաց­րած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, […]

Երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել: ՀՀԿ-ն էր մեղավո՞ր. Հրապարակ

Պարզվում է` Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նկատողություն ստացած, գործից հանված Հայկ Մարտիրոսյանը տևական ժամանակ եղել է ԱԺ աշխատակից` ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: «Շատ պարկեշտ անձնավորություն էր, հետևողական, ինքն էր մշակում, փորձագիտական կարծիք հայտնում կառավարության ուղարկած՝ հարկային ոլորտին առնչվող նախագծերին, հարկային խնդիրների մասնագետ էր»,- ասաց այն օրերին տնտեսական հանձնաժողովի […]

Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել» եւ դրա համար անազատության մեջ մնացել 2 ամիս. Ժամանակ

Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար և հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է […]

Մի քանի օրից տեսուչները կստանան աշխատանքից ազատման ծանուցումները. Ժողովուրդ

Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահ­մանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: Օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման […]

Հեղափոխական իշխանություններն ազատվում են մեծահարուստ Սարկիսով եղբայրնեից. Փաստ

Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ըստ թերթի աղբյուրների՝ վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին: Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: […]

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)  ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։ Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար […]

Կրճատվել է 25 000 աշխատատեղ. 168 Ժամ

Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես […]

Կարող է՝ Փաշինյանը զանգ է ստացել. 168 ժամ

168 ժամ» թերթը գրում է. «Երկրում իրավիճակ է փոխվել, իշխանական պատգամավորները պարտական չեն և չեն տիրապետում բիզնեսում տեղի ունեցող ամբողջ պրոցեսներին: Նախկինում փայ էին մտնում ու դաբրոներ էին տալիս, դրա համար գիտեին՝ որտեղ ինչ կա: Հիմա նման ֆունկցիա չունեն իշխանական պատգամավորները, մենք ընդամենը համակարգում ենք դաշտը, ըստ այդմ՝ նոր տնտեսվարողներ, խաղացողներ են հայտնվում դաշտում»,- մեզ […]

Տրանսգենդերին հրավիրել եք՝ լավ եք արել, խոսել է՝ լավ է արել. ադեկվատ մարդկանց մեջ ինչ-որ վախ է մտել. Առավոտ

Առավոտ թերթն իր խմբագրականում գրում է. «Ներկայիս իշխանության ընդդիմախոսները կարծես հատուկ ընտրում են այնպիսի թեմաներ, որտեղ քննադատելու նյութ առանձնապես չկա: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ թեմաներ, որտեղ այդ նյութը, կարելի է ասել, անսպառ է՝ սկսած վարչապետի հաճախ նկատելի անհավասարակշիռ, անզուսպ, բռնկուն կեցվածքից: Կառավարության եւ Ազգային ժողովի գործողություններում կան ոչ կոմպետենտության դրսեւորումներ, կան չմտածված, հապճեպ որոշումներ, կա […]

Մտրակ ու բլիթ Ծառուկյանին. Իշխանությունը ԲՀԿ առաջնորդին «համ յեղում է, համ՝ դեղում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել բավականին ուշագրավ մի նախաձեռնություն՝ բարձրացնել Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, դրանով ներքին արտադրողին օգնելու համար: Այլ կերպ ասած, քայլ է կատարվում ներկրվող ցեմենտի գինը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ներսում արտադրվող ցեմենտը դառնա մրցունակ: Կառավարությունը մեկնաբանում է, որ քայլը ժամանակավոր է, մինչեւ ներքին արտադրողը կկարողանա իր ռեսուրսով մրցունակ դառնալ: Հարցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի