17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։ […]

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավորապես դադարեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դավիթ Սանասարյանն ինքը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Ընդհանրապես, […]

Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». Հրապարակ

Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, և նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել: Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որևէ […]

ՔՊ-ն «տակից» քեֆ-ուրախություն, մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորանում. Փաստ

Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար Թերթին հայտնի է դարձել, որ […]

Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիեւայի հետքերո՞վ. Հրապարակ

Մոտ 20-օրյա այցով ԱՄՆ մեկնած ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մեր տեղեկություններով, իրականացրել է նախատեսված մաքսիմում ծրագիրը՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բավականին հանգանակություն է արել՝ մոտ մեկ միլիոն դոլարի հասնող։ Ամերիկահայ համայնքն էլ մեծ ցնծությամբ է ընդունել նրան. մեծ ակտիվությամբ մասնակցել են նրա հանդիպումներին, ընդ որում՝ սփյուռքի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք սովորաբար համատեղ միջոցառումներից խուսափում […]

Մասնավոր բուհերը կարող են փակվել. Ժողովուրդ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա­կան բժշկական համալսարանն ու […]

Ո՞վ է հաջորդ զոհը. Հրապարակ

Առողջապահության փոխնախարարը, ապա՝ ՊՎԾ պետը… Ո՞վ է հաջորդը։ Կոռուպցիայի դեմ պայքարում արդյոք նոր իշխանությունները շատ չոգևորվեցի՞ն և այժմ, հեղափոխության դասական կանոնների շրջանակներում, հեղափոխության զավակներին են զոհաբերում։ Պատմությունը նման բազում օրինակներ գիտի, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից 4-5 տարի անց Լենինի նախկին զինակիցներից գրեթե ոչ ոք չէր մնացել նրա կողքին։ Բայց մեկ այլ ճշմարտություն էլ կա՝ մարդն ագահ […]

Իշխանության ներսում «իրար են ուտում». Իրատես

Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։ Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թև կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական […]

ՀՀԿ-ն օգնում եւ նյարդայնացնում է իշխանությանը. Փաստ

Օրերս պարզվեց, որ Հունգարիան դեռ մեկ ամիս առաջ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սակայն ուշագրավ է, որ այս մասին առաջինը հայտնել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ: Աշոտյանն ակնհայտորեն շարունակում է նման թեմաները «բզբզել» և հերթական անգամ նյարդայնացնել գործող իշխանություններին՝ Բունդեսթագում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասով, Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ կապված և այլն: Ի դեպ, երբ […]

Պետական ապարատը ճզմվում է: Մերձավորներին պաշտոնների նշանակելու, պետական միջոցները մսխելու եւ վայելելու անվերջանալի պրոցես. Հրապարակ

Պետական կառավարման համակարգի հնաբնակներից մեկը, անդրադառնալով  կառուցվածքային փոփոխություններին, ասաց, որ չինովնիկի իր երկարամյա կենսագրության ընթացքում բազում-բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ ու վերակազմավորումներ է տեսել՝ ամենաանհեթեթից մինչև ամենառացիոնալը։ Յուրաքանչյուր անգամ պետական ապարատը մի քանի ամսով կաթվածահար է եղել, ապա մի քանի ամիս՝ խելքի եկել։ Ամեն անգամ արձանագրել են, որ կառուցվածքային փոփոխության անվան տակ ազատվել են ինչ-որ մարդկանցից, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի