28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղավոր են բոլորը. նախաճաշին՝ նախկինները, ճաշին՝ իրականությանը վարդա¬գույն ակնոցներով չնայողները, ընթրիքին՝ժողովուրդը, իսկ 24 ժամ՝ ԶԼՄ-ները.

Մի փոքր պաշտոն, ու մարդը հանկարծ 180 աստիճան փոխվում է, էլ չենք խոսում մի քիչ ավելի լուրջ պաշտոն ունեցողների, առավել ևս՝ հանկարծ պատգամավոր դարձածների մասին՝ այսպես, իրենցից անկախ, հանգամանքների բերումով: Հասկանալի է՝ բոլորը չէ, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնց վրա իշխանության մեջ լինելը, մեղմ ասած, լավ չի ազդել, նրանց «հունանավետիսյանությունն» ուղղակի ապշեցնում է: Առավել ապշեցնում է այդպիսինների եռանդը՝ արձա­գանքելու ամեն մի թեթև, փոքրիկ երևույթի, որը կարող է դիտարկվել որպես իրենց ու իրենց թիմի առաջնորդի թերացման մատնանշում կամ քննադատություն, առավել ևս՝ հակադրվելու ներքին խոհանո­ցային ցանկացած տեղեկատվության դուրս սպրդմանը: 

Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ լեքսիկոնով են արտահայտվում՝ անվանարկումներ, վիրավորանքներ, որակումներ, ու էլի մեղավոր են բոլո­րը. նախաճաշին՝ նախկինները, ճաշին՝ իրականությանը վարդա­գույն ակնոցներով չնայողները, ընթրիքին՝ժողովուրդը, իսկ 24 ժամ՝ ԶԼՄ-ները:

Իսկապես զարմանալ կարելի է, թե ինչպես է մանդատը, աթոռը, կաբինետը, կարգավիճակը այսքան արմատապես փոխում մարդուն, երեկ նրան ճանաչում էիր, այսօր՝ ոչ. սակայն երևի հենց երեկ չես ճանաչել, երևի այսօրն է իրականը, որն ի հայտ գալու հա­մար ընդամենը հանգամանք էր անհրաժեշտ, հանգամանք, որի անունն է՝ պաշտոն: 

Այդպիսի մարդկանց փոխել դժվար է, ցանկու­թյուն էլ չկա, ընդամենը մի փոքրիկ դիտարկում, տղաներ և աղջիկ­ներ,  PR-ն ու սեփական թիմին հավատարմությունը լավ բան են, ճիշտ բան են, անհրաժեշտ բան են, բայց ամեն ինչ որակով է պետք անել, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ ու ընկալելի, ամեն մի տողի տակ դավադրություն մի փնտրեք, ամեն մի բառի տակ ականջներ մի փնտրեք, և ընդհանրապես՝ սեփական երկրում թշնամիներ մի փնտրեք, իսկ այն եռանդը, որ 24-ժամյա ռեժիմով ծախսում եք բոլո­րին ու ամենին հակադրվելու, վիրավորելու վրա, ծախսեք ավելի օգ­տակար գործերի վրա. պարզապես գործ արեք:

Դա կլինի ցանկա­ցած ընդդիմախոսության լավագույն պատասխանը, ոչ թե ամեն թե­մայով ֆեյսբուքով հոխորտալը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ