17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀ նոր իշխանությունների բարդույթը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ. Փաստ

ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ մանրամասն ուսումնասիրության կա­րիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երևույթը նոր չի սկիզբ առել ու երևի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մա­սը Արցախում չի էլ եղել ընդհանրապես:  Ավե­լին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ […]

Անտերություն, անարխիա, անգործություն. Հրապարակ

Գրեթե բոլորս նախարարություններում աշխատող ծանոթներ ունենք և պետական կառավարման համակարգից տեղեկություններ ստանում ենք։ Համոզված եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչ բարձիթողի վիճակում են նախարարություններն ու դրանց ենթակա կառույցները վերջին մեկ տարում։ Եթե երեք բառով բնութագրենք՝ անտերություն, անարխիա, անգործություն։ Մասամբ դա պայմանավորված է երիտասարդ նախարարների անփորձությամբ և անաշխատունակությամբ, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։ […]

Կառավարության խաղաքարտերը խառնվել են. ինչու բենզինն ու գազը միանգամից թանկացան. 168 Ժամ

Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։ Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն […]

Տագնապ եւ իրարանցում կառավարությունում. Հրապարակ

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն […]

Միհրան Պողոսյանի հարցում ռուսական կողմը որոշում ունի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին: Ռուսաստանի իշխանությունները ոչ թե պաշտոնապես մերժելու են Հայաստանի դիմումը, այլ հնարավորինս ձգձգելու են պատասխանը, ինչը հավասարազոր է մերժման:   

Մեծ աղմուկ լուսանկարի շուրջ: Ինչու է Եվրոպան «պատժում» Փաշինյանին. Փաստ

Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրա­պարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որը, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:  Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադ­րում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների […]

Ում համար է աշխատում վարչապետի խոսնակը. Իրավունք

Թերթի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետա­կան տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ու­սումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնա­ծուն այդ պաշտոնի համար, որի նշանակ­ման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆ­լիկտը հարթվել է, քանի որ […]

Սամվել Ալեքսանյանը`Աննա Հակոբյանի անունով. Փաստ

Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ: Հասկանալի է, որ նման արկղիկները «Երեւան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների […]

Ով «փուռը տվեց» Դավիթ Սանասարյանին եւ ինչու. Իրավունք

Թերթին հասած տեղեկություններով, ինչպես նաեւ իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով: Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս […]

Ինչու է Նիկոլ Փաշինյանը սրում իրավիճակը. Փաստ

Արցախյան հակամարտության թեմա­յով իրադարձությունները, կարծես թե, միտում ունեն նոր հուն տեղափոխվելու: Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանն ավելացրել է ջանքերը, ինչպես սահմանին, այնպես էլ դիվանագիտա­կան ճակատում Հայաստանի նկատ­մամբ ճնշումներ գործադրելու իմաստով:  Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թեմաներով արհեստական խնդիրներ սրելը պայմանա­վորված է նրանով, որ Փաշինյանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ ներսում դեռևս լիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի