17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Սև ցուցակ» են կազմել, որտեղ կան խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քարոզչական «սև ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։ Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. այստեղ ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների […]

Դատախազությունում կյանքը կանգ է առել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի եւ մահվան» ստուգարք։ Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք […]

Որտեղի՞ց է փչում «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների քամին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, […]

Ես մարզպետի եղբայրն եմ, հաշիվ չունեմ փակելու․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու ծեծի է ենթարկել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետևել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին: Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: […]

Հեղափոխությունը թշնամիներ է «նշանակում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում իշխանափոխությունից հե­տո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղա­քական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասում­ները արդարացնել: Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենա­րը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»: Ի սկզբանե գործող իշխանությունը հասա­րակությունը բաժանեց երկու մասի’ հեղափո­խականների և հակահեղափոխականների: Հեղափոխականների, որոնք, ըստ […]

Ինչո՞ւ է երկարաձգվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը բացատրեց, թե ինչ հանգամանքներով  է պայմանավորված հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպման կազմակերպման երկարաձգումը։ Նա նշեց, որ այստեղ կա մեկ խնդիր, որը հանգեցնում է տեխնիկական և բովանդակային բարդությունների։ Լուկիանովի խոսքով՝ ռուսական կողմն այս հակամարտությամբ բարձր մակարդակով զբաղվում է մշտապես։ Ըստ նրա՝ կարիք չկա հիշեցնել, […]

Փշերի վրա են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։ «Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած` «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի […]

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում. Ժողովուրդ

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ` անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: […]

Տխուր թվեր եւ լավատեսական կենացներ. 168 Ժամ

Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր: Օրինակ, այս պնդումը. «Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»: Այն ինքնատիպ ու հիմնավոր […]

Կառավարությունը մի յուրահատուկ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում. Փաստ

Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավա­րարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակա­սուրդ է առաջացել: Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պա­կասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այ­սօր խորհրդարանում ավելացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի