17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀԱՊԿ-ն «պատժեց» Հայաստանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը՝ առանց այդ պաշտոնից հետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես Ռուսաստանը, դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից: Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, եւ հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված […]

Անակնկալ. ինչու հանձնվեց Արամ Սիմոնյանը. Ժամանակ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլ անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել: Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ նա տեղեկացել է, որ […]

Փաշինյանը վերադիրքավորվում է: Նոր պաշտոն վարչապետի համադասարանցուն. Փաստ

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքե­րի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Նախկինում այդ պաշտոնն զբա­ղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադար­ձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական […]

Նոր մեղավորներ՝ չստացվող ներդրումներն արդարացնելու համար․ 168 Ժամ

Մինչ քաղաքական իշխանությանը չի հաջողվում առաջընթաց ապահովել երկրում. կուտակվող տնտեսական ու սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հիմա էլ թիրախավորել է դատական համակարգը։ Եթե հիշում եք, մի ժամանակ էլ վարչապետը զարգացումների չարիքը համարում էր հանրապետականացված Ազգային ժողովին, որն իբր թե խանգարում էր տնտեսության առաջընթացին ու ներդրումների իրականացմանը։ Ու չնայած չկար կառավարության կողմից ներկայացված որևէ […]

Հրաժարականներ կլինեն: Պրոֆեսիոնալները հիասթափված են. Փաստ

Թերթի հավաստի տեղեկու­թյուններով, առաջիկա ամռան ընթաց­քում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ:  Բանն այն է, որ, թերթի աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյա­ները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայ­նել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ […]

Դատավորները ի՞նչ են անելու: Տաքսի՞ են քշելու. Իրատես

Քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ճշտել՝ հիմա երկրո՞րդ, թե երրորդ հեղափոխության մեջ ենք, այսինքն՝ երբ երկրորդ հեղափոխություն էր հայտարարվում տնտեսականը, հետո երկրորդ անվանվեց դատականը, հեղափոխությունը մինչև 3 հաշվել հարկ չի՞ համարում, թե երկրորդը հիմա տնտեսականը չէ, փորձենք հասկանալ անցումային արդարադատության համադարման հայտարարված վեթինգը ի՞նչ է…Վեթինգի ժամանակ պարզվում է կոնկրետ անձի համապատասխանությունը պաշտոնին, շեշտը […]

Հեղափոխական պաշտոնյաների վերջին զվարճանքը զենք կրելն է. 168 Ժամ

Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ […]

Դավիթ Տոնոյանը «լվանում է ձեռքերը» Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունից. Փաստ

Թերթն իր նախորդ հրապարակումնե­րից մեկում նշել էր, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկաց­րել էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ՝ ունենալով փակ ֆորմա­տի մի քանի քննարկումներ: Արդեն նա­խօրեին Դավիթ Տոնոյանն իր հարցազ­րույցում բացառեց այն հանգամանքը, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության […]

«Կիսահղի» լուծումներով քաղաքականություն՝ առանց բովանդակության. Փաստ

ՀՀ երրորդ հանրապետությունում կա ամեն ինչ՝ կայունությունից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախոսական արգելքներով, մարդկանց տալիս էր նվազագույն նյութական բարեկեցության երաշխիք՝ մասնավորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարավորության ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցյալի հանդեպ որոշ դեպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունությունը: Անցած տասնամյակներում բազմիցս հայտարարվեց, բայց այդպես էլ քաղաքականության շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կյանքի որակն ու […]

Ինչո՞ւ է Հայկ Ալումյանը պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբանը բացում է փակագծերը. Առավոտ

Ոնց հասկանում եմ՝ ինքը մյուս բոլոր Հայկերի հավաքական կարծիքն է ուզում ներկայացնել, բայց ինքն այդ լիազորությունները չունի։ Կիրթ մարդը խորհուրդներ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում: Այս դեպքում՝ ես իրենից խորհուրդ չեմ հարցրել: Իր հարցազրույցը վառված մարդու խոսք է, ես շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է», անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի