17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետն ու տիկինը մեկնել են Չինաստանը տեսնելու․ Հրապարակ

Չինաստան կատարած աշխատանքային այցի վե­րաբերյալ մեր տպավո­րությունները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից և գրառումից. «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություննե­րով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստո­րան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձե­լու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»: Հետագայում պաշտոնական հաղորդագրությունների մեջ՝ […]

Գլխավոր դատախազի օգնականը միանգամից 10 մեքենա է գնել եւ վարձույթով է տվել. Ժողովուրդ

Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով […]

Ինչ է ուզում իշխանությունը եկեղեցուց. Իրավունք

Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հար­ցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկություննե­րի համաձայն, հարթ չի անցել: Թերթի հա­վաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնա­յած որևէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը: Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են և […]

Զանգ Կրեմլից: Կառավարությունում այդպես էլ չհասկացան`ով թանկացրեց գազը. Ժամանակ

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, նրան բացատրել են, որ գազի գնի հարցը քաղաքական է, պետք է խոսել Կրեմլի հետ, գնացել է Կրեմլ, ասել են՝ հարցը տնտեսական է, պետք […]

Վարչապետի աշխատակազմը թաքցնում է

«Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև […]

Իշխանությունը հանձնվում է. Հրապարակ

Լիդիան Արմենիան հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, և ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, և որոշումն ուժի մեջ է մտել։ Երկրորդ որոշումը վերաբերում […]

Բացի չինական բադից հանրությունը մի հարցադրում էլ ունի Փաշինյանին. Հրապարակ

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը և այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը: Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել Է ռուսերեն: Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կատակը, սպասելի Էր, […]

Վարչապետի սպառնալիքները նյարդայնացնում են գործարարներին. Փաստ

Կառավարության վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տար­բեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչե­ցին: Վարչապետն ամփոփեց իր՝ արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշ­խանությունը կատակ չի անում: Իսկ այդ ըն­թացքում […]

Անարխիա, վայ-բարեփոխումներ: Ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն. Հրապարակ

Ուզում եմ ձեզ պատմել օրվա ընթացքում խմբագրություն այցելած մարդկանց մասին։ Այդ խճանկարը բավական է հասկանալու համար, թե ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն։ Առավոտյան մեր թռուցկաժողովի ժամանակ փոթորիկի նման խմբագրություն ներխուժած կինը պատմում է, թե ինչպես են իր աղջկան՝ երկու փոքր երեխայի հետ, վտարել տնից, թե ինչ մեքենայությունների արդյունքում է մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի