22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետն ու տիկինը մեկնել են Չինաստանը տեսնելու․ Հրապարակ

Չինաստան կատարած աշխատանքային այցի վե­րաբերյալ մեր տպավո­րությունները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից և գրառումից. «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություննե­րով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:

Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստո­րան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձե­լու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»: Հետագայում պաշտոնական հաղորդագրությունների մեջ՝ մա­նավանդ երեկ տարածված, նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր ընկերությունների հետ՝ քննարկելով «Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները»: 

Իհարկե, հաղորդագրությունը լղոզված է, և չի հասկացվում, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց մեծ սիրով կհավատայինք այդ հա­ղորդագրություններին, հատկապես վարչապետի խոստումին՝ «Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրա­կանություն», և հուսավառված կսպա­սեինք, որ աշխարհի գերտերություններից մեկը հանդիսացող Չինաստանը շուտով Հայաստանում գումարներ կներդնի և ծրագրեր կիրականացնի, եթե չլիներ մի «բայց»:

Բանն այն է, որ Չինաստան մեկնած կառավարական պատվիրակության կազմը բոլորովին այլ նպատակների մասին է խոսում: Կոնկրետ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն իրենց հաճելի, իրենց սպասարկող մեծ թվով անձանց հետ մեկնել են Չինաստանը տեսնելու, զբոսնելու-զվարճանալու: Ով ասես կա այդ պատվիրակության մեջ, բա­ցի տնտեսական, ներդրումների, զբո­սաշրջության, առհասարակ՝ կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներից: Մեկ բացառություն կա՝ տրանսպոր­տի նախարարը: Չէ՞ որ նման բա­նակցություններ և պայմանավորվա­ծություններ ոչ թե տնտեսությունից քիչ հասկացող վարչապետն է կայացնում, այլ, ասենք՝ էկոնոմիկայի և ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության, ներդրումային քաղաքականություն իրականացնող պաշտոնյաները, որոնք չկան պատվի­րակության կազմում:

Փոխարենը պե­տության հաշվին վարչապետի հետ մեկնել են նրա գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության գլխավոր մասնագե­տը, մամուլի խոսնակը, օպերատորը, 7 անվտանգության աշխատակիցներ, նրանց գումարած՝ 7 ԶԼՄ ներկա­յացուցիչներ և, իհարկե, Աննա Հա­կոբյանի խորհրդականն ու վարսա­վիրը: 

Առհասարակ պետության ղե­կավարների աշխատանքային այցերի պատվիրակությունների մեջ մտնում են հաշվված թվով անձինք՝ ոլորտների մասնագետներ, որոնք այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատում են ի շահ իրենց երկրի, այդ ուղևորություններին անգամ տիկնանց չեն տանում, որովհետև աշխատելն ու ընտանեկան շրջագայությունները շատ տարբեր բաներ են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ