17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Աներձագ ջան Արցախը քո երկիրը չի՞․․․ Հրապարակ

Պաշտոնյա աներձագերը ոչ տեսնում, ոչ լսում, ոչ էլ որևէ բան իմանում են։ Վերցնենք թեկուզ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Հրապարակի հարցին՝ ինչու՞ է Քոչարյանի հարցով բանը հասել մինչև Արցախի նախկին ու ներկա նախագահներին, աներձագը պատասխանում է․ «Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրենց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար […]

Ինչ է Երեւանում զգացել Մեդվեդեւը, բան է փոխվել. Փաստ

Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել եւ կանխատեսել ՀՀ-ում մինչեւ տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները եւ դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: Հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան եւ իրանյան թնջուկները: Ուշագրավ է […]

Երկու քարի արանքում: Ով է թելադրում երիտասարդ մոլորված իշխանությանը. Հրապարակ

Երկու իրարամերժ մոտեցումների արանքում մոլորվել է մեր երիտասարդ իշխանությունը։ Մի կողմից նրան մեղադրում են վճռականության պակասի, «բռնել-բաց թողնելու», ոչ բոլորին կուլակաթափ անելու, ոչ բոլոր նախկիններից ազատվելու եւ առհասարակ՝ մեղմ պահվածքի մեջ։ Մյուս կողմից՝ նրանից պահանջում են հումանիզմ, դեմոկրատիա, մեծահոգություն, անցյալի էջը փակելու, բարիկադները քանդելու եւ նախկին պրոֆեսիոնալ կադրերին օգտագործելու վճռականություն։ Իսկ «հակահեղափոխականները» հանդիմանում են Նիկոլ […]

Մեդվեդեւի պատասխանը հայերին. Ժամանակ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վերին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առաջացնել Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսական կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսեւորումներին: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Սվաղչին. Ռադիոյի ջարդած դուռը պահել էին, որ Փաշինյանը շոու բեմականացնի.Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր որեւէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական […]

Նիկոլ Փաշինյանի հույսը. Փաստ

Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը: Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչեւ աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա […]

Խաչատուր Սուքիասյանը ձեռնոց է նետում Ռուբեն Հայրապետյանին. Հրապարակ

Նախորդ օրը «Հայէկոնոմբանկի» տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ բանկը մասնաճյուղ է բացել Ավան վարչական շրջանում: «Հայէկոնոմբանկը» ավելի քան 25 տարվա պատմություն ունի, բայց ներկայացված չէր Ավանում: Պատճառը բանկի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններն էին: Հայրապետյանը, ըստ էության, արգելում էր Սուքիասյանին գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին, կրթության նախարարն անհասանելի է. Իրատես

Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։ «Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը […]

Զինվորների մայրերը կաշառքի գործով են մեղադրվում. Ժողովուրդ

Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշ­առք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:  Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայու­թյան համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ […]

Նորերը ամեն ինչ խառնել են իրար: Լիլիթ Մինասյանը ԱԺ-ում «մառոզ է անում. Իրատես

7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլև դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում: «ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության և հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի