17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարական ճոխ ավտոպարկը շարունակում է թարմացվել. Փաստ

Թեև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում ծառայո­ղական մեքենաների՝պադավատների թիվը աստղաբաշխական է, նոր իշխա­նությունները չեն շտապում կրճատել դրանց թիվը, ավելին՝ շարունակում են թարմացնել կառավարական ավտո­պարկերը…  Կառավարական ստորա­բաժանումներում ավտոմեքենաների մեծ թիվն առաջացնում է նաև պարտա­դիր ծախսեր, ասենք՝ ավտոմեքենանե­րի ապահովագրությունը: Օրինակ՝ ՀՀ բնապահպանության նախարարությու­նը միայն «Ինգո Արմենիա» ընկերու­թյունից այս տարվա ապրիլին ձեռք է բերել ավելի քան 800 […]

Ազգային ժողովում տագնապով սպասում են. Հրապարակ

Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենն իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. […]

Պրոֆեսիոնալները չեն ուզում աշխատել Հայկ Մարությանի հետ. շղթայական պաշտոնանկություններ. Ժամանակ

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Այլ […]

Պատգամավորները խիստ զգուշացվել են՝ չշփվել անցանկալի լրագրողների հետ. Իրատես

Իշխանություններն ուշի ուշով հետևում են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմայի» լրատվամիջոցների «արտադրանքին»` ի անհրաժեշտություն ֆեյքային հարձակումներ իրականացնելու համար, ընդ որում, չկարողանալով անհրաժեշտ օպերատիվություն ու մակարդակ ապահովել, այլև փորձում են լրատվական ակտիվությունից, հանրային ուշադրությունից հեռու պահել «Իմ քայլի» օդիոզ, Շմայսին հաղթող պատգամավորներին, մանավանդ Դավիթ Սանասարյանի «միջադեպից» հետո՝ կատեգորիկ զգուշացնելով վերջիններս չշփվել անցանկալի լրագրողների հետ, չպատասխանել նրանց զանգերին։ […]

«Անտակտ» . Նիկոլ Փաշինյանը փորձել է փրկել ճգնաժամը. Ժամանակ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը […]

Մի ճկվիր, տղամարդ եղիր: Փաշինյանին սխալ ենք հասկացել. Ժամանակ

Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր: Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: […]

Միջազգային սկանդալի վտանգ. Վարդան Ղուկասյանը՝ բրիտանական մամուլի էջերում. Ժողովուրդ

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամու­լի էջերում: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայն­քի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել:  «Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն […]

Ջան Նիկոլ, Նիկոլ. 168 Ժամ

ՀՀ կառավարությունը նախատեսում է բավարարել «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող […]

Տրանսպորտի ոլորտում աննախադեպ անկում. Ժողովուրդ

Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հա­յաստանի տրանսպորտի գործունեու­թյան հետ կապված՝ լինի դա բեռնափո­խադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհա­նուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկո­սով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազ­մում է 73.5 տոկոս: Սակայն ավտոտրանս­պորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներ­մուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ […]

Վարչապետի սպառնալիքը չազդեց, գազը թանկացել է. Ժամանակ

Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի