02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պատգամավորները խիստ զգուշացվել են՝ չշփվել անցանկալի լրագրողների հետ. Իրատես

Իշխանություններն ուշի ուշով հետևում են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմայի» լրատվամիջոցների «արտադրանքին»` ի անհրաժեշտություն ֆեյքային հարձակումներ իրականացնելու համար, ընդ որում, չկարողանալով անհրաժեշտ օպերատիվություն ու մակարդակ ապահովել, այլև փորձում են լրատվական ակտիվությունից, հանրային ուշադրությունից հեռու պահել «Իմ քայլի» օդիոզ, Շմայսին հաղթող պատգամավորներին, մանավանդ Դավիթ Սանասարյանի «միջադեպից» հետո՝ կատեգորիկ զգուշացնելով վերջիններս չշփվել անցանկալի լրագրողների հետ, չպատասխանել նրանց զանգերին։

Ի դեպ, բավականին «էկզոտիկ» վիճակ է նաև «կոնկուրենտ ֆիրմաների» նախընտրություններում. բոլոր իշխանական պատգամավորների սենյակներում ողջ օրը միացված է «Ազատություն» ռադիոկայանի հեռուստաալիքը, իսկ կոնկուրենտում` 5-րդ ալիքը. ընդ որում, այսօր 5-րդն ակնհայտ առավելություն ունի «Ազատության» նկատմամբ` այլընտրանքային, ընդդիմադիր ինֆորմացիա ապահովելու առումով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ