26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարական ճոխ ավտոպարկը շարունակում է թարմացվել. Փաստ

Թեև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում ծառայո­ղական մեքենաների՝պադավատների թիվը աստղաբաշխական է, նոր իշխա­նությունները չեն շտապում կրճատել դրանց թիվը, ավելին՝ շարունակում են թարմացնել կառավարական ավտո­պարկերը… 

Կառավարական ստորա­բաժանումներում ավտոմեքենաների մեծ թիվն առաջացնում է նաև պարտա­դիր ծախսեր, ասենք՝ ավտոմեքենանե­րի ապահովագրությունը: Օրինակ՝ ՀՀ բնապահպանության նախարարությու­նը միայն «Ինգո Արմենիա» ընկերու­թյունից այս տարվա ապրիլին ձեռք է բերել ավելի քան 800 000 դրամի ԱՊՊԱ  ծառայություն: Գերատեսչությունները օգտվել են տարբեր ԱՊՊԱ ընկերու­թյունների ծառայություններից, արդյուն­քում պետական գանձարանից միլիո­նավոր դրամներ են ծախսվել միայն այս ծառայության գծով… Թվերի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անգամ ամենափոքր գերատեսչություն­ներում տասնյակ ավտոմեքենաներ են շահագործվում՝ դրանից բխող ֆինան­սական կորուստներով…

Իսկ միգուցե վարչապետին հիշեցնեն երանելի ընդդիմադիր ժամանակների ելույթները… Թե հիմա կյանքը փոխվել է, իրենք կարող են շրջել «պադավատներով» ու «ախռաննիկներով»՝ պետության ծախսերով, իսկ մյուսներին պետք է փռել ասֆալտին կամ հանգիստ նստացնել… տեղները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ