06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սվաղչին. Ռադիոյի ջարդած դուռը պահել էին, որ Փաշինյանը շոու բեմականացնի.Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր որեւէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, եւ, ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն եւ երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Բացի շնորհավորելը, նա նաեւ իր ձեռքով սվաղել է այն դուռը, որը կոտրել էին Ռադիո ներխուժելու ժամանակ։ Տարօրինակ է, որ մինչ օրս Ռադիոյի աշխատակիցները չէին նորոգել դուռը։ Հավանաբար, ջարդված դուռը պահպանել էին, որ մի օր վարչապետը գա՝ դռան նորոգման շոու բեմականացնի, Ռադիոյի աշխատակիցներն էլ մեծ ոգեւորությամբ ռեպորտաժ պատրաստեն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ